Բաժիններ՝

Ինչը կարող է կրճատել դիաբետի առաջացման ռիսկը

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը:

«Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը: Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի կողմից հիվանդության համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930