Թարթիչների երկարացումը կարող է հանգեցնել կուրության. ակնաբույժ
Թարթիչներն աչքերը պաշտպանում են մեխանիկական վնասումներից, փոշու և այլ օտար մարմինների ներթափանցումից։ Այս տրամաբանությամբ, եթե մարդը թարթիչների երկարացում է կատարում, ապա ավելի մեծացնում է աչքերի պաշտպանվածությունը։ Սակայն այս պրոցեդուրան այնքան էլ անվտանգ չէ։ Ավելին, թարթիչների երկարացումը վնասում է առողջությանը։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ «Газете.Ru»-ին ասել է Սանկտ Պետեբուրգի գլխավոր ակնաբույժ Վլադիմիր Ագեևը։
«Արհեստական թարթիչները հպվում են կոպերի եզրերին։ Արհեստական թարթիչները վնասում են կոպի մաշկը և կարող են առաջացնել բորբոքային պրոցեսներ։ Առավել մեծ վտանգ է ներկայացնում սոսինձը, որով ֆիքսվում են արհեստական թարթիչները։ Եթե սոսինձը ներթափանցի աչքի մեջ, կարող է առաջացնել ոսպնյակի բորբոքում։ Սա լուրջ հիվանդություն է, որը հանգեցնում է տեսողության վատացման»,- զգուշացրել է ակնաբույժը։
Բժիշկը նշել է, որ թարթիչների երկարացումը կարող է առաջացնել «չոր աչքի» սինդրոմ՝ նվազեցնում է արցունքաբեր հեղուկի քանակը։