Ռադիկուլիտ. Կաթսայի մեջ լցրեք սոճու բնափայտի խարտուկը (թեփ), վրայից ցայեք ջրով, կիպ փակեք, 4-5 ժամ պահեք ջեռոցի մեջ (100 աստիճան ջերմության)։ Շոգեխաշած հումքը հավասարապես լցրեք մոմլաթի վրա, վրայից ծածկեք լաթով, դրեք տեղաշորին եւ պառկեք վրան, մինչեւ հովանա։ Գործողության կատարման ժամանակ եւ հետո մարմինը պահեք տաք վիճակում։
Յուղոտ մաշկ ունեցող անձանց մոտ ճարպագեղձերը շատ ակտիվանում են հատկապես արբունքի շրջանում։ Մինչեւ շուրջ 20 տարեկանը պետք է կարգավորվեն այս գեղձերի գործունեությունը, հակառակ դեպքում պետք է գտնել ճարպագեղձերի ակտիվացման պատճառները եւ բուժել դրանք։
ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խումբը հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով շարունակում է աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբն օրական երկու անգամ ամփոփում է հանրապետությունում համաճարակաբանական և բուժական իրավիճակը։ Հերթական խորհրդակցության ընթացքում նախարարին տեղակացվեց, որ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով։
Լնդերի արյունահոսությունը C վիտամինի պակասության առաջին նշաններից է։ D վիտամին շատ կա ձկան յուղի մեջ։ Խորհուրդ է տրվում ձկան յուղ ընդունել, բայց միայն բժշկի ցուցումով։
Կավաբուժությունը բուժիչ հնագույն միջոցների շարքին է դասվում: Կավը հարուստ է հանքային աղերով եւ միկրոէլեմենտներով, որոնք խիստ անհրաժեշտ են մարդու օրգանիզմին: Հնում այն օգտագործել են թրջոցների տեսքով կամ մաշկի վրա քսելով, ինչպես նաեւ խմել են` բացիլների եւ թունավոր նյութերի դեմ պայքարելու նպատակով:
Փակեք աչքերը 15-20 վայրկյան և բացեք։ Հայացքը մոտիկից փոխադրեք հեռուն։ Ժամանակ առ ժամանակ նայեք հեռու (գերադասելի է` որևէ կանաչ առարկայի),
Հյութը պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո, դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ: Սա նաև հրաշալի պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ: Հավելյալ՝ այս խառնուրդն ամրացնում է իմունային համակարգը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները, բժշկական կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրեցին հանրապետությունում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:
Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։
Վաղուց ապացուցված է, որ լավանդան հզոր հակադեպրեսանտ է և արդյունավետ կերպով պայքարում է գլխացավի և հոգնածության դեմ:
Եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են առաջացրել` հատկապես մարզեր շտապբուժօգնության մեքենաների հասանելիության առումով։
Այսպիսի քսուքը, ըստ takprosto.cc-ի, թանկարժեք կոսմետիկ միջոցի գերազանց այլընտրանք է: Այս միջոցի բաղադրիչները վաղուց ցուցադրել են իրենց արդյունավետությունը՝ նույնիսկ ամենախոր կնճիռների դեմ պայքարում: Քսուքը պատրաստելը մեծ ջանք չի պահանջում, իսկ արդյունքը կզարմացնի նույնիսկ ամենախստապահանջ կանանց:
Ներքնակներն ու բարձերը, որոնց վրա մենք քնում ենք, նախատեսված են 8-10 տարվա համար, որից հետո դրանց մեջ սկսում են առաջանալ մանրէներ, որ շատ վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, հատկապես` երեխաների:
Հանրապետությունում գրանցված ցուրտ եղանակային պայմանները հաշվի առնելով դեռևս 2015թ. դեկտեմբերի 30-ից` ՀՀ առողջապահության նախարարությունում ձևավորվել է առկա աշխատանքային խումբ, որը համակարգում է ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը:
Եթե տղամարդն ունի մեծ որովայն, նույն մեթոդով բուժվելու դեպքում 2 տարի հետո կազատվի դրանից։ Խնձորի քացախը նպաստում է ճարպի այրմանը օրգանիզմում, դրանով իսկ նվազեցնելով նրա կուտակման հնարավորությունը, ինչպես նաեւ՝ նպաստում է քաշի պակասեցմանը։ Ինչ վերաբերում է սննդին, ապա քաշի չափից ավելի ավելացման դեպքում հարկավոր է օրաբաժնից կրճատել այն մթերքները, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի կուտակմանը։ Խնձորի քացախի օգտագործման եղանակը անսահման պարզ է եւ արդյունավետ։
Շատ օգտակար է գորտնուկների վրա քսել կանթեղախոտի թարմ հյութ։ Պետք է քսել օրը 2 անգամ, եղջերաշերտը փափկացնելուց հետո։ Կարելի է նաև օրը 4-5 անգամ քսել խատուտիկի կոթունի թարմ հյութ, ինչպես նաև` նոր կտրած սխտոր կամ նորահաս կարտոֆիլ։
Շատ խոնավ մաշկը միշտ թաց է երեւում, ինչն էլ չափից ավելի քրտնելու հետեւանք է: Էսթետիսիանը չի կարող կարգավորել այս հարցը, համապատասխան մասնագետի պետք է դիմել, քանի որ դրա պատճառը ֆիզիկական ներքին, ինչպես հորմոնային կամ մետաբոլիկ, խախտումներն են: Այսպիսի մաշկ ունեցողները պետք է օգտվեն թեթեւ մաքրող նյութերից, բարձր տոկոսով սպիրտ պարունակող մաշկը մաքրող նյութերը հարմար չեն այսպիսի մաշկերին եւ կարող են այն գրգռել ու ավելի շուտ քրտնեցնել:
Պետք չէ երբեք ուտելը համատեղել մի այլ գործընթացի հետ, օրինակ` կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, թերթ կամ ամսագիր, հեռուստացույցով դիտել հետաքրքիր ֆիլմ, քանի որ այս ամենով ուղեղը ծանրաբեռնված լինելով` մարդը սկսում է չլսել ուղեղից եկող որոշ հրահանգներ, իսկ երբ հասկանում է, որ շատակերությամբ է զբաղվել` արդեն ուշ է լինում:
Կան մարդիկ, որոնք համեմատաբար ավելի շատ են քրտնում, քան մյուսները: Նման դեպքերում պետք է օգտագործվեն այլ պրեպարատներ: Եթե քրտինքից տհաճ ու շատ վատ հոտ է գալիս, պետք է անպայման դիմել բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոն ընդունված 40-ամյա Ս.Ս.-ի վիճակը ծանր է և անհրաժեշտ է նրան տեղափոխել մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոց։
Բժշկության մեջ դեմքի կարմրությունը անվանում են էրիտրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: Էրիտրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար մարդկանց հետ կամ հրապարակային ելույթներ ունենալ:
Առաջարկվող միջոցը շատ լավ օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռևմատիկ ցավերի և տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում:
Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։ Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1 մմ, ընդ որում, ավելի արագ` մանուկ և ծեր հասակում։
Սուրճը իջեցնում է խոլեստերինի եւ ճարպի պարունակությունը արյան մեջ, լայնացնում է արյունատար անոթները եւ իջեցնում ճնշումը, հանգստացնում է գլխացավը, վերացնում է աղմուկն ականջներում, օգտակար է գլխապտույտի դեպքում, լավացնում է մարսողությունը, կանխում է սրտի նոպաները։
Մաքրեք նարինջը՝ հեռացնելով նաև բարակ կեղեւներն ու կորիզները: Սառը ջրով լվացեք ձեր դեմքը և օգտվեք պատրաստված նարնջից, որպես դիմակ, որն օգնում է պայքարել պզուկների դեմ: Խուսափեք այսպիսի դիմակներից, եթե ձեր մաշկը չոր և զգայուն է:
Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի թերապևտները յոգան համարում են արդյունավետ միջոց գոտկամասի ցավերը հանգստացնելու համար:
Բժիշկները զգուշացնում են, որ չարժե տարվել ալկոհոլով, հատկապես թունդ խմիչքներով, քանի որ նման խմիչքների բաղադրությունը խնդիրներ է ստեղծում մտածելու, սովորելու, հիշելու հետ կապված:
Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի և ոտքի մատները, այտերը, ականջները և քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը և երեխաները:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ամենաշատն են սուրճ օգտագործում, ամենաքիչն են ունենում հոգեկան խանգարումներ: