Լավանդայի լիմոնադ՝ հոգնածության և գլխացավերի դեմ

Վաղուց ապացուցված է, որ լավանդան հզոր հակադեպրեսանտ է և արդյունավետ կերպով պայքարում է գլխացավի և հոգնածության դեմ:

Գոյություն ունեն բազմաթիվ միջոցներ, թե ինչպես պետք է ճիշտ օգտագործել լավանդան: Հավանաբար գիտեք լավանդայի յուղի օգտակար հատկանիշների մասին, քանի որ հանգստացնող միջոցներից գրեթե յուրաքանչյուրի բաղադրության մեջ լավանդա է մտնում:

Takprosto կայքը ներկայացնում է լավանդայի լիմոնադ, որը ոչ միայն չափազանց համեղ է, այլև՝ հանգստացնում է գլխացավերն ու հոգնածությունը:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 5լ ջուր
  • 100մլ մեղր
  • 5 կիտրոն
  • 1 կաթիլ լավանդայի եթերային յուղ կամ 3ճ/գ լավանդայի չորացրած տերևներ
  • Լավանդայի ճյուղեր՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Եթե լավանդայի յուղ եք օգտագործում, ապա ձեզ միայն անհրաժեշտ է այն խառնել մյուս բոլոր բաղադրիչների հետ: Սակայն, ի սկզբանե, չմոռանաք քամել կիտրոնի հյութը: Ստացված հյութը պետք է դնել սառնարանում և թողնել մի քանի ժամ: Կարող եք խմելիս մեղր ավելացնել՝ համն ավելի հարստացնելու համար:

lavanda limonad (1)

Իսկ եթե օգտագործում եք լավանդայի չորացրած տերևներ, ապա սկզբում պետք է այն եռացնել ցածր կրակի վրա: Եռալուց հետո կրակն իջեցրեք և եփեք ևս մի քանի րոպե: Կրակից հանելով՝ ըմպելիքը ծածկեք կափարիչով և թողեք մնա մեկ ժամ: Թուրմը քամեք, որպեսզի լավանդայի հատիկները չմնան: Կիտրոնի հյութը քամեք, ավելացրեք թուրմին, կարող եք նաև մեղր ավելացնել:

Հյութը պետք է խմել սառը վճակում, կարող եք նույնիսկ սառույցի կտորներ ավելացնել:

Որոշ ժամանակ անց կնկատեք, որ գլխացավերն ու հոգնածությունն անցնում են: Եթե լարվածությունը չանցնի, ապա հյութի հետ մեկտեղ՝ լավանդայի լոգանք ընդունեք:

Կարող եք նույնիսկ լավանդայի յուղով մերսել մարմինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս