Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են և կոտրատվում
Որպեսզի եղունգներն ամուր լինեն և չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետևյալ խառնուրդով` 5 գ շիբ, 25 գ գլիցերին և 70 գ ջուր։
Եղունգների ներկը արագ կչորանա և ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մի քանի րոպե ընկղմեք սառը ջրի մեջ։
Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։ Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1 մմ, ընդ որում, ավելի արագ` մանուկ և ծեր հասակում։
Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են և կոտրատվում։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետևյալ քսուքով.
30 գ յոդի թուրմ, 30 գ գլիցերին եւ 30 գ 70օ գինու սպիրտ։ Օգտակար է նաև 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ։
Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք։ Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին։