8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ

Հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։ Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։

Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031