
Չինական ժողովրդական բաղադրատոմս, որը բուժում է անգամ քաղցկեղը

Ճապոնացի երաժիշտ Մայք Սեթոն բուժել է թոքերի քաղցկեղը: justhealthylifestyle կայքը ներկայացնում է բնական այդ բաղադրատոմսը:
Այս բնական միջոցը երկար տարիներ շարունակ հասանելի է եղել համացանցում, հատկապես՝ այլընտրանքային բժշկության կայքերում:
Սեթոն վերականգնել է իր առողջությունն այս հյութը 3 ամիս շարունակ խմելով: Այս բաղադրատոմսի մասին նա իմացել է հայտնի չինացի բուսաբանից: Հյութի բաղադրությունը շատ պարզ է, ձեզ միայն անհրաժեշտ է գազար, խնձոր և ճակնդեղ:
Պատրաստման եղանակը
Լվացեք խնձորները, գազարն ու ճակնդեղը, կտրատեք մանր կտորների, կեղևազատել պետք չէ, խառնեք ամբողջն ու լցրեք հյութաքամիչի մեջ: Կարող եք նաև կիտրոնի հյութ ավելացնել՝ համն ավելի լավը դարձնելու համար:
Հյութը պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո, դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ: Սա նաև հրաշալի պայքարում է ավելորդ կիլոգրամների դեմ: Հավելյալ՝ այս խառնուրդն ամրացնում է իմունային համակարգը:
Քաղցկեղի բուժման դեպքում՝ հյութը կանխարգելում է քաղցկեղի նոր բջիջների առաջացումը և կանգնեցնում է հետագա զարգացումները: Այս բուժիչ հյութը լավ է նաև լյարդի, երիկամների համար, օգնում է ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները բուժելու գործում: Ավելին, այս հրաշալի հյութն իջեցնում է արյան ճնշումն ու կանխարգելում է սրտանոթային համակարգի հիվանդությունները: Ամրացնում է թոքերն ու լավացնում տեսողությունը:
Չինական ժողովրդական այս դեղամիջոցը բուժում է կոկորդի ինֆեկցիաներն ու վերացնում է բերանի տհաճ հոտը, մաքրում է բշտիկներն ու ալերգիաները:
Պատրաստեց Լիլիթ Հարությունյանը