Բաժիններ՝

Սիրո՞ւմ եք ընդեղեն. ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե չարաշահեք դրանք

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ ընդեղենն օգտակար է առողջության համար։ Այն սիրում են շատերը, քանի որ դրանք համեղ են, օգնում են արագ հագեցնել քաղցի զգացումը։ Սակայն հարկավոր է հիշել, որ ընդեղենը չարաշահելը ևս կարող է առողջության համար անցանկալի հետևանքների հանգեցնել։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել 24 նուշ կամ 14 ընկույզ։ Բրազիլական ընկույզի օրական նորման 8-ն է։

Չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են առաջանալ հետևյալ անցանկալի հետևանքները.

1. Քաշի արագ ավելացում։ Բազմաթիվ հետազոտություններ վկայում են այն մասին, որ ընդեղենն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս պնդումը ճիշտ է միայն այն դեպքում, եթե ընդեղենի օրական չափաբաժինը չի գերազանցվում։ Հակառակ դեպքում կունենաք քաշի ավելացում, քանի որ ընդեղենը բավական շատ կալորիաներ է պարունակում։

2. Խնդիրներ նյութափոխանակության հետ։ Ընդեղենի օգտագործումից հետո կարող եք որովայնի փքվածություն զգալ։ Ընդեղենը որոշակի նյութեր է պարունակում, որոնք չափաբաժինը գերազանցելու դեպքում կանգնեցնում են նյութափոխանակությունը։

3. Մազաթափություն, եղունգների թուլություն, տհաճ հոտ բերանից, ցավեր մկաններում և հոդերում։ Այս ամենը կարող է սելենի մեծ քանակության հետևանք լինել, իսկ ընդեղենը բավական շատ սելեն է պարունակում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս