Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:
Որոշման համաձայն՝ ընկերությունը պարտքի մարման նպատակով պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մինչև 2030 թվականը` յուրաքանչյուր տարի հավասար մասնաբաժիններով մարման ենթակա մնացած գումարը:
Մինչ հայ հանրության ուշադրությունը զբաղված էր կենսաթոշակային «բարեփոխումների» և հաջորդ տարվա բյուջեի քննարկումներով, Ռուսաստանում հնչեց մի հայտարարություն, որը մտահոգվելու մեծ տեղիք է տալիս մեր երկրի տնտեսական ապագայի առումով` երկարաժամկետ հեռանկարում։
Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Երբ շինարարները կամուրջ են կառուցում, առաջին փորձարկման ժամանակ կանգնում են այդ կամրջի տակ` իրենց իսկ օրինակով ցույց տալով դրա ապահովությունը:
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե որ գործընկերների հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություններ: Համաշխարհային բանկը շարունակելու է աշխատել բարեփոխումների ուղղությամբ, աջակցելու է ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու մրցակցային, բաց շուկաներ:
Նման հայտարարություն այսօր ասուլիսի ժամանակ արեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին՝ որպես ապացույց ներկայացնելով մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը, որը 2008 թ. 3400 դոլար էր, իսկ 2012-ին՝ 3700 դոլար:
«Տոտո գրուպ»-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենք մեծապես հետաքրքրված են Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ են երկկողմ համագործակցության:
«Վերջին հաշվով, եթե հայտնվում եք ՄՄ-ում, չի կարելի «քցել» ռուսներին: Այնտեղ կարգ ու կանոն կա: Հույս ունեն, թե ապրիլին Ռուսաստանում հեղափոխություն կլինի ու ՄՄ-ի մասին ռուսները կմոռանա՞ն: Չի կարելի այդպես աշխատել: Եթե չես կարող «քցել», ինչի՞ ես ընդհանրապես փորձում»,- ասաց Հ.Բագրատյանը:
Հ.Քերալին նշեց, որ ռազմավարությունը հաջորդ 4 տարիների համար առաջարկում է 873 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն, որից 84.5 մլն դոլարը հատկացնում է Միջազգային զարգացման ընկերակցությունը, 599 մլն՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, մոտ 190 մլն՝ Միջազգային ֆնանսական կորպորացիան:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
2014-ին կատարյալ ձախողում է սպասվում, որևէ ձևով կառավարությունը չի կարողացել ցուցադրել, թե ինչ ձևով է գեներացնելու 5% տնտեսական աճը:
Պարզվում է՝ Մաքսային միությանն (ասել է թե՝ Ռուսաստանին) ինտեգրվել պատրաստվող Հայաստանի տնտեսությանը բավականին ծանր ժամանակներ են սպասվում։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ Ռուսաստանի տնտեսության աճն առաջիկա տարիներին զգալիորեն նվազելու է, իսկ 2020-2030 թվականներին տատանվելու է 1.8-2.5%-ի սահմաններում։
ՈՍԿԻ` գնման գին` 15387.13(-351.06), բացթողնման գին` 16725.14 (-381.59), ԱՐԾԱԹ` գնման գին` 251.34 (-10.1), բացթողնման գին` 273.20 (-10.97), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17276.91 (-194.2), բացթողնման գին` 18779.25 (-211.09), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8907.36 (-123.24), բացթողնման գին` 9681.91 (-133.96):
«International Alert» միջազգային կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել Հարավային Կովկասի երկաթգծի (աբխազական երկաթգիծ) վերականգնման վերաբերյալ՝ գնահատելով Սոչի-Սուխումի/Թբիլիսի-Երևան երկաթգծի հնարավոր տնտեսական արդյունավետությունը։
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով։
Անցած շաբաթ Ազգային Ժողովում ավարտվեցին 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ինչպես ամեն տարի` պատգամավորներից շատերը կրքոտ ելույթներ ունեցան, հայտարարեցին, որ այս բյուջեն ևս որևէ զարգացում չի ապահովելու, որ դա հասարակության խնդիրների հետ կապ չունեցող փաստաթուղթ է:
Նախկինում տեղեկացրել էինք, որ ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրն առաջիկայում կհրատարակվի նաև Հայաստանում: Այդ նախաձեռնությունն արդեն կյանքի է կոչվել։ Հրապարակվել է հայկական Forbes-ի առաջին համարը, որի շապիկին հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն է։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 257 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 242 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ:
Յունիբանկը բարձրացրել է ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ ֆիզիկական անձանց համար ապահովելով ավանդի առավել բարձր եկամտաբերություն:
Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի Հարավ Կովկասյան տարածաշրջանային տնօրեն պարոն Հենրի Քերալին
Մոտ 1 շաբաթից արդեն ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին և ժամկետ ունեն մինչև 2014 թ. փետրվարի 20-ը: Եթե մինչ այդ չկողմնորոշվեն, նրանց փոխարեն ընտրություն կկատարի համակարգչային ծրագիրը, և քաղաքացիները կստանան անհատական ծանուցումներ ծրարով, թե որ կառավարչի ինչ պորտֆել է ընտրվել:
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած է չիլիական մոդելը, որն իրականացվեց 1980թ.-ականներին: Մի քանի տարի այն գովազդվում էր ողջ աշխարհում որպես լավագույն մոդել, որին միացան Լատինական Ամերիկայի մի քանի երկրներ ևս: Այս 30 տարիների ընթացքում այդ իբր լավագույն մոդելին անցել են ընդամենը մի քանի երկրներ և դրանց թվում իհարկե պետք է լինել Հայաստանը
«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- հայտարարեց Գաբրիելյանը:
«Կարող եմ միայն ենթադրութուն անել, որ սահմանադրականության մասին ծեծված հարցին անդրադառնալու որևէ ցանկութուն չի եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը և խորհուրդ տվեց դիմել խմբակցության անդամներին:
Իշխանությունն այսօր ինքն իր համար որոշումներ է ընդունում։ Իշխանության և ժողովրդի հետ կապը կորել է։ Իսկ դա իր հերթին՝ խոսում է այն մասին, որ իշխանությունն իրեն սպառել է։
«Տավարաբուծության զարգացման 2007-2015թթ. ծրագրից» տուժած հայ ֆերմերները նամակով դիմել են ՀՀ նախագահին և Գյուղատնտեսության նախարարին՝ ծրագրի շրջանակներում Եվրոպայից ներկրվող երինջների դիմաց վճարների ժամկետները երկարաձգելու համար:
Պատասխանատվության միջոցներ մեր կողմից էլ կսահմանվեն, ընդհանուր հանձնաժողովի կողմից էլ: Բայց ՄՄ մրցակցության տիպային օրենսդրությունը, որ այսօր առաջարկվում է, և որի հետ համեմատություններ են իրականացվում, տուգանքների, ուղղությունների մասով հիմնականում համահունչ է մեր օրենսդրությանը: