Բաժիններ՝

100 անգամ պակաս

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2015թ. հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է շուրջ 100 (հարյուր) անգամ։ 2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար։

Այս տվյալները վերցված են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցից, ԱՎԾ-ն էլ իր հերթին հիմնվել է մաքսային ծառայության թվերի վրա։

Թե՛ ԱՎԾ-ն, թե՛ Էկոնոմիկայի նախարարությունը, արտաքին առևտրի այս տարվա ցուցանիշների մասին խոսելիս՝ շտապում են մեզ մխիթարել, թե արտաքին առևտրի տվյալներըդեռևս ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և հետագայում ենթակա են ճշգրտման։ Նույն բանը կրկնել են նաև փետրվարի ցուցանիշների առնչությամբ՝ անպատասխան թողնելով այն հարցը, թե ի՞նչ իմաստ ունի հրապարակել չճշգրտված ցուցանիշներ։

Ի դեպ, ըստ ՌԴ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ներմուծումը կազմել է 4.6 միլիոն դոլար։ Այսինքն՝ ռուսների ներկայացրած թիվը 27 անգամ մեծ է հայկական կողմի ներկայացրածից։

Կարդացեք նաև

Եվ որ ամենակարևորն է՝ ՌԴ վիճակագրական ծառայության զեկույցում նշված չէ, որ տվյալները թերի են։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4.6 միլիոն դոլարը ճիշտ թիվ է։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը պակասել է 3.5 անգամ։ Իհարկե, 3.5 անգամը պակաս տխուր է, քան 100 անգամը, բայց ամեն դեպքում՝ տխուր է։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս