Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները վերջին չորս ամսում առաջին անգամ աճել են

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթվա ընթացքում՝ մարտի 13-20-ին, Ռուսաստանի ոսկեարժութային պահուստներն աճել են 1.2 միլիարդ դոլարով՝ հասնելով 352.9 միլիարդ դոլարի: Այս մասին են վկայել Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները:

Պահուստներն առաջին անգամ են աճել՝ սկսած 2014 թվականի նոյեմբերից: 2014 թվականի նոյեմբերի 21-28-ին Ռուսաստանի ոսկեարժութային պաշարները 420.4 միլիարդ դոլարից աճել էին մինչև 420.5 միլիարդ դոլարի: Հետագայում դրանք միայն նվազել են:

Ներկայումս Ռուսաստանի ոսկեարժութային պաշարներն աճում են ռուբլու ամրապնդման ֆոնին: Մարտի 13-20-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը 60.96 ռուբլուց նվազել է մինչև 59.83 ռուբլու (մարտի 27-ին՝ 56.43 ռուբլի), իսկ եվրոյի պաշտոնական փոխարժեքը 64.62 ռուբլուց մինչև 64.14 ռուբլու (մարտի 27-ին՝ 62.08 ռուբլու):

2014 թվականի դեկտեմբերի 23-ին հաղորդվել էր, որ Ռուսաստանի ոսկյա պաշարն աճել է 19 տոննայով՝ հասնելով մինչև 1187.5 տոննայի, ինչևը վերջին 20 տարվա առավելագույն ցուցանիշն է:

Տեսանյութեր

Լրահոս