Ռուսաստանը անհատույց Հայաստանին կտրամադրի 47 մլն ԱՄՆ դոլարի և 130 մլն ռուբլու չափով օժանդակություն
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.:
Ռուսական կողմն այդ գումարներով ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ ռուսական կողմը կազմակերպելու է ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը: