Նոյեմբերի 17-ից 21-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,599,385 դոլար 415.94դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,368,756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
2013 թվականին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 967 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է 402 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 82 հազար մարդ:
Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի մարման ժամանակ կարող է գանձվել կառավարչի կողմից սահմանված մարման վճար
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 166300 դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձը աճել է 7.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը` Կունիո Միկուրիան ընդգծել է, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծում, քանի որ ՄՄ-ն և ԵՏՄ-ն նույնպես առաջնորդվում են Կիոտոյի կոնվենցիայով, այսինքն` ՀՄԿ սկզբունքերով: Արաբկիրի սպասարկման կենտրոնում ՀՄԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նորամուծություններին և հետևել աշխատանքային գործընթացներին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների միջոցով հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հնարավորություններին: Պաշտոնական այցի շրջանակում բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Դիլիջանի ուսումնական կենտրոն, ծանոթացել ուսումնական գործընթացների հեռանկարին:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի գինը կտրուկ աճել ։ Բանկերը դոլարը գնում են 419-420 դրամով (Արմսվիսբանկը անգամ պատրաստ է 421 դրամ վճարել 1 դոլարի դիմաց)։ Վաճառքի գինը հասնում է 423-244 դրամի։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների խնդիրների քննարկում, որը վարել է նախարար Կարեն Ճշմարիտյանը: Քննարկում-հանդիպմանը մասնակցել է ոլորտային 24 ընկերության ներկայացուցիչ:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց՝ «էդ որ մտածում եք, մտածում եք կիսե՞ք ընկերությունը, թե՞ չէ»: Ստանալով բացասական պատասխան՝ նախարարը հարցրեց. «Ենթադրենք՝ աշխատում եք ԱԱՀ-ով, վաճառքի ո՞ր ծավալի դեպքում է, որ կարող եք նորմալ աշխաատել, հարկերը վճարեք, փոքր ներդրումներ անեք ու զարգանաք»:
Հայաստանում ոսկեգործության ոլորտի նոր գործարան կհիմնվի: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Ինչ-որ մեկը որոշել է, որ ամսական կտրվածքով 7 հազար դրամ ունենալը մարդուն շատ աղքատից դարձնում է պարզապես աղքատ: Հավանաբար՝ այդ ինչ-որ մեկն էլ չգիտի, թե 30 օրվա ընթացքում 7 հազար դրամով ինչ կարելի է գնել` քանի զույգ կոշիկ կամ վերարկու, կամ՝ քանի օր կարելի է ջեռուցել բնակարանը:
Արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 250 միլիոն դոլար, ներմուծումը՝ 3 մլրդ 625.5 միլիոն դրամ։
«Եվրոպան շատ բան ունի ՀՀ-ին տալու, և պետք է շնորհակալ լինել, որ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակում բարեփոխումներ պարտադրվեցին Հայաստանին, ինչը շատ լավ էր»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆրանս-Հայկական գործարար համախմբումի նախագահ Վարդան Գաբրիէլեանը:
Օրերս մոսկովյան քաղաքագիտական հաստատություններից մեկում զեկուցմամբ հանդես եկավ գորբաչովյան ժամանակների ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար Անատոլի Ադամիշինը: Ի շարս այլևայլ դատողությունների` ասվեց նաև, որ երևի թե միակ ուժը, որը շահագրգիռ չէ ուկրաինական ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ, ԱՄՆ-ն է:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.53 %-ով կամ 2.5 դրամով։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պարտավորեցվել է հերքել «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար:
Տնտեսության բոլոր ոլորտները, բացի շինարարությունից, աճ են արձանագրել։
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ բոլոր երկրների կտրվածքով։
«Տեսչական մարմինների մասին» օրինագիծն ուղղված է ՀՀ-ում ներդրումաին ու գործարար մթնոլորտի բարելավմանը և այս ոլորտի բարեփոխմանը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Այսպիսով, քարտապաններին հնարավորություն է ընձեռում գործընկեր բանկի բանկոմատներում գումար կանխիկացնել այն սակագներով, որոնք գործում են հաճախորդի բանկի բանկոմատներից սպասարկվելիս:
ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 27-ի գիշերը, ժամը 00-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների արդեն մոտ 2 տարվա կուտակված պարտքը վճարելու մասին ոչ մի նորություն չկա: Նորություն չկա նաև էներգետիկայի նախարարության խոստացած վերագործարկման մասին առաջարկությունների փաթեթից: Գործարանի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը, թե գործարանի ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը նախարարի անունից խոստացել է աշխատավարձի պարտքը մարել մինչև այս տարվա նոյեմբերի 20-ը:
Կենտրոնական բանկն ակտիվ միջամտում է՝ փորձելով թույլ չտալ դրամի փլուզում: Միայն նախորդ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն վաճառել է 37.4 միլիոն դոլար: Ըստ ամենայնի, նոյեմբերի 17-ին 10.2 միլիոն դոլարը նույնպես ԿԲ-ն էր վաճառել: Սակայն, ինչպես երևում է, դա բավարար չէ, և դրամի հետագա արժեզրկման սպասումներն ազդում են դոլարի փոխարժեքի վրա՝ ավելի ու ավելի թանկացնելով այն:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հատկացվել է մոտ 143 մլն դրամ՝ Չինաստանի կառավարության կողմից որպես նվիրաբերություն Հայաստանին տրամադրված դիզելային վառելանյութով աշխատող ավտոբուսների շարժիչները սեղմված բնական գազով աշխատող շարժիչներով փոխարինելու և ավտոբուսների մաքսազերծման ծախսը վճարելու նպատակով:
Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն:
Նախատեսվում է ընդլայնել վերահսկման և տվյալների ձեռքբերման SCADA և էներգիայի կառավարման համակարգերը, վերակառուցել «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանները: Ակնկալվում է ծրագիրն ավարտել 2019 թվականին:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նորերի ներդրման տեխնիկական առաջադրանքին:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու և հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Համաշխարհային բանկը 75մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը: