Ռուսաստանն ու Թուրքիան նախնական հանդիպումներ են անցկացնում ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Անդան Յըլդըրըմը հուսով է, որ այս տարվա ընթացքում կհստակեցվեն Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու սահմանները:

Յըլդըրըմն այդ մասին հայտարարել է Ռուս-թուրքական գործարար ֆորումի ժամանակ, որն անցկացվել է Ռուսաստանի Առևտրային-արդյունաբերական պալատում. «Ներկայումս մենք քննարկում են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու հարցը:

Այն դեռ չունի հստակ ձևաչափ, դեռ անցկացվում են նախնական հանդիպումներ: Սակայն մենք հուսով ենք, որ այս տարվա ընթացքում կարող ենք հասնել կոնկրետ քայլերի և հստակեցնել ռուս-թուրքական առևտրային համագործակցության ազատ տնտեսական այդ գոտու սահմանները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031