![](/banners/BeFunky-design.jpg)
ԵՏՄ-ն ու Վիետնամն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրեն մոտակա երկու ամիսներին
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/1421815417_torgovlia3_default.jpg)
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է մոտակա երկու ամիսներին:
Նա ընդգծել է, որ մոտակա ամիսներին պլանավորված է գործարկել առաջին փորձնական նախագիծը, որը հնարավորություն կտա ընդլայնել վիետնամական շուկայի, ինչպես նաև Հարավ-արևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի մուտքը.
«Բնականաբար, դա շատ լուրջ նախաձեռնություն է, այն ուշադիր հաշվարկվում է՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը: Եվ այնուամենայնիվ, մենք ընդհանուր առմամբ հավասարակշռություն ենք գտել, մենք չենք տեսնում որևէ էական ռիսկ, որը կհանգեցնի մեր արդյունաբերության համար անցանկալի կամ անընդունելի հետևանքների»: