Իսպանիայի իշխանությունները սառեցրել են հարյուրավոր ռուսաստանցիների բանկային հաշիվները

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի իշխանությունները սառեցրել են հարյուրավոր ռուսաստանցիների բանկային հաշիվները՝ կապված նրա հետ, որ նրանք ժամանակին չեն բացատրել իրենց կապիտալի ծագումը: Նման միջոցներն ընդունվել են կապիտալի լվացման ու հարկերի չվճարման դեմ իշխանությունների մղած պայքարի խստացման ֆոնին:

2015 թվականի սկզբի դրությամբ Իսպանիայում բնակվում է մոտ 65.000 ռուսաստանցի: 2014 թվականի գարնանից սկսած՝ Իսպանիայի հարկային տեսուչները սկսել են օտարազգիներից պահանջել ամեն տարի լրացնել հայտարարագիր Իսպանիայի սահմաններից դուրս ավելի քան 50.000 եվրո ընդհանուր գումարի սեփականություն (անշարժ գույք կամ բանկային ակտիվներ) ունենալու դեպքում:

Օրենքը, որը թույլատրում է օտարազգիներից հիմնավորում պահանջել եկամուտների, անշարժ գույքի մեջ կամ ֆինանսական ակտիվներում կատարած ներդրումների համար, ընդունվել է 2010 թվականին, սակայն գործարկվել է 2014 թվականին:

Դա չանելու դեպքում սահմանվել է 5000-10.000 եվրո տուգանք: Հայտարարագրի ստուգման ժամանակ իսպանացի հարկային տեսուչները կապ են հաստատում իրենց օտարազգի, այդ թվում նաև ռուս գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս