Բաժիններ՝

ՀՀ միջազգային պահուստների ծավալը 2 ամսում նվազել է 228 միլիոն դոլարով

Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստների ծավալը 2015 թվականի փետրվարի վերջին կազմել է 1 միլիլարդ 260.9 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։ 2014 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ համախառն միջազգային պահուստների ծավալը կազմում էր 1 միլիարդ 489.3 միլիոն ԱՄՆ դոլար։

Այսպիսով՝ 2015 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են 228.4 միլիոն դոլարով։
Համախառն պահուստների կազմում ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվների ծավալը կազմել է 1 միլիարդ 255.4 միլիոն դոլար, որից 915.5 միլիոն դոլարը արժեթղթեր են, 339.9 միլիոնը՝ կանխիկ արտարժույթ և ավանդներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս