«Գազպրոմը» դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ Ուկրաինային գազային զեղչ տրամադրելու համար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» դիմել է Ռուսաստանի կառավարությանը՝ խնդրելով երեք ամիս ժամկետով Ուկրաինային հատկացնել գազային զեղչ: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինային զեղչ տրամադրելու հնարավորությունը նախատեսված է «Գազպրոմի» ու «Նավթոգազի» միջև գործող պայմանագրով. «Մենք եռամսյա ժամկետը համարում ենք օպտիմալ, որովհետև վերջին շրջանում դիտարկվում է գազի գնի բարձր դինամիկա»:
Մարտի 30-ին Ուկրաինայի «Նավթոգազը» նամակ է հղել «Գազպրոմին»՝ առաջարկելով մատակարարման հատուկ պայմանների գործողության ժամկետը երկարաձգել մինչև հաջորդ աշնանային-ձմեռային ժամանակաշրջան:
Կիևում ընդգծել են, որ այդ նախաձեռնության հեղինակը Եվրոպական հանձնաժողովն է: 2015 թվականի առաջին եռամսյակի համար Ուկրաինայի համար հազար խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմում է 329 դոլար: