
Թուրքիան չի բացառում ՌԴ-ի հետ խոշոր նախագծերի ֆինանսավորման ժամանակ ազգային արժույթներին անցում կատարելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ ներդրումային խոշոր նախագծեր իրականացնելիս ազգային արժույթներով հաշիվներ վարելը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի փոխնախարար Ադնան Յըլդըրըմը.
«Մենք կցանկանայինք, որ լիրայով ու ռուբլով հաշիվներ վարելը գործեր Թուրքիայի ու Ռուսաստանի առնվազն խոշորագույն ներդրումային նախագծերի ժամանակ: Թուրքիան սպասում է Ռուսաստանի ֆինանսների նախարարության հանդիպակաց քայլերին»:
Ռուսաստանի Առևտրային-արդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովը, ով Ադնանի հետ հանդիպել է Մոսկվայում, հայտարարել է, որ ազգային արժույթներով հաշիվներ վարելու գործընթացը պետք է իրականացնել փուլ առ փուլ և առանձին ուղղություններով: