
Դոլարը բորսայով թանկացել է 19 լումայով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 30-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.7 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.04%-ով կամ 0.19 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 550 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 470 դրամով, վաճառում 474 դրամով: