Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալներն աճել են 22.3%-ով

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 260.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 2.8 մլրդ. դրամ կամ 5.8 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալն աճել է 22.3%-ով։

Ստացված օգնության 56.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.6%-ը` սարքեր և ապարատները, 7.1%-ը` մանածագործական իրերը, 5.3%-ը`կոշկեղեն, գլխարկներ, հովանոցները, 3.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.2%-ը` տարբեր արդյունաբերական
ապրանքները, իսկ 11.6%-ը` մնացած ապրանքները:

Մարդասիրական օգնության 42.9%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային, 24.2%-o` ԱՄՆ-ին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս