Բաժիններ՝

Դոլարը «սողոսկում» է վեր

Նախորդ շաբաթվա ընթացքում իր փոխարժեքից 6 դրամ կորցնելուց հետո ամերիկյան դոլարը կրկին վերականգնում է դիրքերը։ Սակայն դրամի նկատմամբ դոլարը արժևորվում է ոչ թե կտրուկ, այլ դանդաղ տեմպերով։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 31-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 471.95  դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.12%-ով կամ 0.25 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 550 հազար դոլար։

Դոլարը երեկ նույնպես բորսայում թանկացել էր 0.19 դրամով։

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 470 դրամով, վաճառում 474 դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031