Բաժիններ՝

Զարգանում է Չինաստանի և «Մեկ գոտի և մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրների համագործակցությունը

«Մեկ գոտի և մեկ ուղի» հայեցակարգը, որն առաջ է քաշել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը 2013թ.-ին, ներկայացնում է առևտրային և ենթակառուցվածքային մի ցանց և ներառում է երկու խոշոր նախագիծ՝ «Մետաքսյա Ճանապարհի Տնտեսական Գոտի» և «21-րդ դարի Ծովային Մետաքսյա Ճանապարհ»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Չինաստանի առևտրային ներկայացուցչությունից, «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն և հաղթանակի գաղափար: Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը և խաղաղ զարգացմանը, ինչպես նաև փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը:

Այս նախագիծն արժանացել է մեծ ուշադրության միջազգային հանրության կողմից, որին ակտիվորեն արձագանքել են շատ երկրներ։ Երկամյա շարունակական ջանքերի շնորհիվ արդեն կան դրական արդյունքներ «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շինարարության գործընթացում:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Չինաստանի և «Մեկ գոտի և մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրների միջև արձանագրվել է ներդրումային համագործակցության դինամիկ զարգացում: Անդադար դրական առաջընթաց է գրանցվել «Մեկ գոտի և մեկ ուղի» շինարարության գործընթացում:

Համաձայն Չինաստանի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների, 2015թ. հունվար-սեպտեմբերին, «Մեկ գոտի և մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված երկրները Չինաստանում ներդրումներ են կատարել և հիմնել 1604 ձեռնարկություն` տարեկան կտրվածքով գրանցելով մինչև 19% աճ, իսկ փաստացի արտասահմանյան ներդրումների գումարը հասել է 6.12 մլրդ դոլարի՝ գրանցելով 18.4% տարեկան աճ: Սրընթաց կերպով աճել են փաստացի արտասահմանյան ներդրումները Սաուդյան Արաբիայից ($277 մլն.), Մալազիայից ($326 մլն) և Սինգապուրից ($5.036 մլրդ)` գրանցելով համապատասխանաբար 812.2%, 164.1% և 12.6% տարեկան աճ:

Միևնույն ժամանակ, չինական ներդրողներն անմիջական ներդրումներ են իրականացրել «Մեկ գոտի և մեկ ուղի» գծի երկայնքով տեղակայված, ընդհանուր առմամբ, 48 երկրներում: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է $12.03 մլրդ.՝ տարեկան կտրվածքով հասնելով մինչև 66.2%:  Հիմնական ներդրումներն ուղղված են Սինգապուր, Ղազախստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Ռուսաստան, Թայլանդ և այլ երկրներ:

Ինչ վերաբերում է արտասահմանյան պայմանագրային նախագծերին, ապա հունվար-սեպտեմբերին չինական ձեռնարկությունները ստորագրել են $59.1 մլրդ-ի 3059 նոր պայմանագրեր 57 երկրներում, որոնք գտնվում են «Մեկ գոտի և մեկ ուղի» գծի երկայնքով: Սա կազմում է նույն ժամանակահատվածում Չինաստանի կողմից ներգրավված արտասահմանյան պայմանագրային նախագծերի համար կնքված նոր պայմանագրերի արժեքի 42.9%՝ տարեկան կտրվածքով գրանցելով 24.9% աճ: Վերջնական շրջանառությունը կազմել է $44.02 մլրդ դոլար, ինչը նույն ժամանակահատվածում ավարտված օտարերկրյա պայմանագրային ծրագրերից ստացված չինական ապրանքաշրջանառության 43.7% է՝ 5.0% տարեկան աճով:

Չինաստանի և Հայաստանի միջև դրական առաջընթաց է արձանագրվել նաև երկկողմ համագործակցության ոլորտում, և Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել «Մետաքսյա ճանապարհի տնտեսական գոտու» հայեցակարգին: Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առեևտրի ծավալը հունվար-սեպտեմբերին կազմել է 358 մլն դոլար, արտահանումը Հայաստանից Չինաստան ավելացել է 11.9%-ով՝ հասնելով $132 մլն.: 2009թ.-ից Չինաստանը համարվում է Հայաստանի՝ թվով երկրորդ խոշոր առևտրային գործընկերը:

Ենթակառուցվածքային առումով, չինական ձեռնարկություններն ակտիվորեն մասնակցում են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երրորդ տրանշի մրցույթին, իրականացնում են 220/110 կվտ լարումով Ագարակ-2 և Շինուհայր ենթակայանների վերակառուցման աշխատանքերը, Իրան-Հայաստան երկաթուղու նախագծի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել հայկական կողմի հետ ամրապնդել պղնձի, ցեմենտի և ապակու ոլորտներում ներդրումային համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս