«Յունիբանկի» «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք
«Յունիբանկի» «Տաշիր Կենտրոն» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել ընդարձակ տարածք` հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով: Մասնաճյուղի նոր տարածքը գտնվում է Երևանի բանուկ և խիտ բնակեցված հատվածում` Տիգրան Մեծ 29ա, շինություն 100 հասցեում:
Մասնաճյուղն աշխատելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարելի է կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղին կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա: «Հաճախորդների թվի ավելացումը և աշխատանքի ծավալների աճը ենթադրում է ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնում, այլև գործող մասնաճյուղերի տարածքների մեծացում և բարեկարգում: Այսօր մենք ունենք 45 մասնաճյուղ և շեշտը դնում ենք սպասարկման գործընթացի որակի բարձրացման վրա` հաճախորդի համար ապահովելով արագ և հարմարավետ սպասարկում: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, «Յունիբանկը» հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն:
Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Ուրախ ենք, որ մեր հաճախորդները գնահատում և վստահում են բանկին:
Մերկուրի մրցանակաբաշխությանը «Յունիբանկը» ճանաչվեց ժողովրդական բանկ, ինչը համահունչ է մեր հաճախորդամետ ռազմավարությանը: Ինչպես գիտեք, «Յունիբանկն» առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով, հնարավորություն տալով մեր բնակչությանը դառնալու նաև բանկի բաժնետեր», – նշեց Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: