Բաժիններ՝

Արմատական փոփոխություն հարկային վարչարարության համակարգում. Օրենքը կրկին փոխվում է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց հարկային մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթը: Դրանով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը և հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական  հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ, որի դեպքում կկարգավորվեն մի շարք խնդիրներ:

Մասնավորապես, ըստ Վ.Միրումայնի, կբացառվի մեկ հարկատեսակի գծով նախատեսված հաշվի փոխարեն այլ հարկատեսակի համար նախատեսված հաշվին սխալ վճարում կատարելը, սխալ վճարումների հետևանքով տույժեր այլևս չեն հաշվարկվի, կվերանա մեկ հարկատեսակից այլ հարկատեսակին հաշվանցում կատարելու և դրանից բխող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը, կկրճատվեն հարկ վճարողների կողմից վճարված գումարների հաշվանցման և վերադարձման գործող ընթացակարգերը և դրանց համապատասխան պահանջվող թղթատարությունը, կվերանա հարկ վճարողների մոտ «գերավճարներ» կուտակվելու հնարավորությունը, կկրճատվի հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների քանակը, եկամտային հարկի և արտոնագրային վճարների գծով ամսական վճարումները կդառնան տարեկան, իսկ հարկային գործակալի կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների գծով պահված շահութահարկի գումարների ամսական վճարումները կդառնան կիսամյակային, հստակեցվում և պարզեցվում է հարկ վճարողների պարտավորությունների մարման մեխանիզմը, հանվել են տուգանքների օրենքով սահմանված ժամկետներում չվճարման դեպքում դրանց կրկնապատկման դրույթները:

Այս փոփոխությունը Վ.Միրումյանը բնորոշեց որպես արմատական և նոր էջ հարկային վարչարարության համակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս