Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունն աճել է 3,5%-ով

 

2015 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 3,5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 13,5%-ով։

Ինչ վերաբերում է տնտեսության առանձին ճյուղերին, ապա ամենատպավորիչ աճը շարունակում է գրանցել գյուղատնտեսությունը։ Ոլորտի արտադրանքը այս տարվա հունվար-հոկտեմբերին կազմել է 857,7 մլրդ դրամ, ինչը 11,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,6%-ով և կազմել 1 տրիլիոն 63 մլրդ դրամ։

Ծառայությունների ոլորտի արտադրանքն աճել է 2,8%-ով (ծավալը՝ 960 մլրդ դրամ), շինարարությունը՝ 0,1%-ով (ծավալը՝ 304 մլրդ դրամ)։

Բացասական դինամիկա ունի միայն ներքին առևտրաշրջանառությունը։ Հաշվետու ժամանակաշրջանում առևտրի ծավալը նվազել է 6,4%-ով և կազմել 1 տրիլիոն 816,7 մլրդ դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս