ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ներին առաջարկում է իրականացնել էներգաարդյունավետ ներդրումներ «GREEN» վարկերի միջոցով:
Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը և ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին,- նշել է Վարդան Մարտիրոսյանը։
Fitch միջազգային վարկանշային գործակալությունն այսօր վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշը: Միաժամանակ Բացասական կանխատեսումը վերանայվել է Կայունի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: ՏՄՊՊՀ հանձնաժողովը պարզել է, որ խնդիրն առաջացել է երկրորդային շուկայում` վերավաճառողների պատճառով:
ՀՀօրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ:
Ոսկու գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1265.60 դոլար, արծաթի գինը նվազել է 1.70%-ով և կազմել 17.655 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 954.76 դոլար:
«Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում եւ դա մնում է միայն Հայաստանի Հանրապետության ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաեւ Հայաստանի սահմաններից դուրս գա եւ բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»:
Եթե մեր բոլոր առաջարկներն են այսպիսին, ապա կարելի է արձանագրել, որ Հնդկաստանի փոխնախագահի այցը Հայաստան ընդամենը արարողակարգային է եւ տնտեսական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Ինչպես կասեին հնդկական սերիալների հերոսները` Նամաստե պարոնայք, Ռամը ձեզ օգնական:
Forbes ամսագրի ռուսական վարկածը հոդված է հրապարակել այն մասին, թե նոր վարկանշային աղյուսակում հայտնված Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից ով է իր կարողությունը կուտակել տեխնոլոգիաների շնորհիվ:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 49.47 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.19%-ով և կազմել 51.86 դոլար:
«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%:
Հայաստանից Չեխիա արտահանումը կտրուկ աճել է: Հայաստանի դեսպանությունը մշտապես նոր ներդրումային ծրագրեր է ներկայացնում չեխ գործարար շրջանակներին։
Շահույթի մեծությամբ և շահութաբերությամբ առաջատարը Ինեկոբանկն է՝ ավելի քան 1.7 մլրդ դրամ շահույթ և 3.81% ROE
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 20763.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 2374.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 5983.82 կետ:
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 65.7 մլն դոլար։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակտիվ նամակագրություն է իրականացնում։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ Հանձնաժողովը 600 հազար դրամ պետք է վճարի ՀԱՅՓՈՍՏ ընկերությանը։
Աղվան Հովսեփյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար «Մեգնա» ընկերությանը կվճարի 1.2 մլն դրամ։ Կառավարության կայքի մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկանում ենք, որ ընկերությունը սպասարկում է կոմիտեին պատկանող «Nissan Xtrail» և «Nissan Sentra» ավտոմեքենաները։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը Մոսկվայի բորսայում սակարկությունների սկսվելուց հետո նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել է 55 կոպեկով եւ ընկել մինչեւ 55,9 ռուբլու նշագիծ:
ՀՀ ՊԵԿ հարկային մարմինն այս տարվա մարտ ամսից դադարել է հրապարակել առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումներ անող տնտեսվարողների անունները:
Ինչպես տեսնում եք, փոխանցվող գումարների մեջ ամենամեծ կշիռն ունեն անձնական տրանսֆերտները՝ 608.7 մլն դոլար։ Կապիտալ բնույթի փոխանցումների ծավալն ամենափոքրն է՝ 17.5 մլն դոլար։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ:
Ապրիլի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.3 մլն ԱՄՆ դոլար:
«Սրա դիմացը մենք առնելու ենք միայն մի բանով, որ աուդիտորական կազմակերպությունների որակի նկատմամբ հսկողական հստակ մեխանիզմներ պետք է սահմանենք, որի հիմնական գաղափարներն արդեն օրենքով ներկայացնելու ենք հանրությանը: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում»:
Պետական համակարգի աշխատողների աշխատավարձը կազմել է 157 072 դրամ (2016-ի մարտի համեմատ՝ 0.1%-ով ցածր)
Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է աճում, քան սպասվում էր։ Այսպես, 2017թ. հունվար-մարտին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 106.6%։
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 մլրդ 246.8 մլն դոլար
Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար
«Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:
ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մինչև վերջնաժամկետը մարգարիտները չվաճառվեն, դրանք կվերադարձվեն պետական գանձարան: