2015 թվականի հունվար-օգոստոսի համեմատ դիզելային վառելիքի գինը 2016 թվական ի հունվար-օգոստոսին էժանացել է 17,3 տոկոսով:
2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 9.3%-ով և կազմել 3 հազար 788.8 տոննա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Հոկտեմբերի 16-20-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած SIAL սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական «Նոյան Եվրոթերմ» ՓԲ ընկերությունն ընտրվել է սննդի ոլորտում տարվա ամենանորարար ընկերությունների շարքում։
«Ավելի շատ իրավիճակային, տակտիկական փաստաթուղթ է, որով փորձում են մի քանի կետերի վրա որոշակի դեկլարացիաներ անել։ Նաև փորձում են քայլեր անել հասարակության և կառավարության որոշակի անջրպետի լուծման ուղղությամբ։ Այնտեղ չեմ տեսնում լուրջ բարեփոխումների ենթակա քայլեր»։
Հայաստանի սպառողական շուկայում պահպանվել է բենզինի գնի նվազումը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ամենշաբաթյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ այս շաբաթ եւս բենզինի գինը չի ավելացել:
Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:
«Այլընտրանք չկա, գործիքակազմը սահմանափակ է, և այդ գործիքակազմի գլխավոր գործիքը հարկային քաղաքականությունն է։ Առաջիկայում որոշակի փոփոխություններ այս փաստաթղթում կլինեն։ Հիմնական խնդիրն այն է, որ այս ամբողջ փաստաթղթի գաղափարախոսությունն է թերի։ Շարունակել իրականացնել այն նույն մոտեցումները, որոնք իրականացվել են վերջին տարիներին, որևէ փոփոխություն դժվար թե բերի»,- ասաց նա։
Այսօր «Յունիբանկի» ծառայություններից օգտվում են ավելի քան 320 հազար հաճախորդներ
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ ներկայացվում է մի օրենսդրական փաթեթ, որը կարգավորելու է ածանցյալ գործիքների ներդրումը ՀՀ-ում։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հանդես է գալիս այնպիսի դաշինք ստեղծելու օգտին, որի մեջ կմտնեին ՕՊԷՔ-ը եւ նավթ արտադրող մյուս երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ «աշխարհի ամենաազդեցիկ նավթընկերությունները», տեղեկացնում է Bloomberg-ը:
«Մենք կարծում ենք, որ սա փոխշահավետ իրավիճակի դասական օրինակ է։ Որքան հաջողակ լինի ՀՀ տնտեսությունն, այնքան ավելի լավ կլինի Եվրոպական միության շահերի համար»,- ընդգծեց դեսպան Սվիտալսկին։
Նշելով, որ հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի զարգացմամբ՝ Ալեքսեյ Գրիգորևն ընդգծել է, որ դրա համար տեսնում է լավ հնարավորություններ: METRO AG-ի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ ակտիվ քննարկումների արդյունքում կկարողանան գտնել փոխգործակցության եզրեր:
Այս շաբաթ Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ է ներառվել և պետք է քննարկվի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը: Այն մշակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը: Օրինագիծը ստացել է ԱԺ Տրենտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Այն մարդիկ, որ հայտնվում են որոշում կայացնողների դաշտում ու ղեկի մոտ, նրանք ընտրված պետք է լինեն ու հասկանան, որ, եթե չարդարացնեն իրենց, ապա հաջորդ անգամ չեն ընտրվելու: Այդ կտրվածքով ևս Հայաստանում գոյություն ունի վիճակ, որ ուզում ես՝ ընտրի, ուզում ես՝ մի ընտրի, մենք մեր գործը կանենք»:
Աշխատանքային օրվա կրճատման գաղափարը նրա մոտ առաջացել է սեփական փորձից. նա վաղուց նկատել էր, որ առավել արդյունավետ աշխատում էր օրվա առաջին կեսին: Ամեն ինչ երկար մտածելով` 2015թ. հունիսի 1-ին սկսեց 3-ամսյա փորձաշրջանը:
Սեպտեմբերի վերջի դրությամբ՝ ամենամեծ վարկային պորտֆելը ունի Ամերիաբանկը՝ 339.9 մլրդ դրամ
Ինչու մինչ այժմ գյուղատնտեսության ապահովագրություն Հայաստանում չի իրականացվում
Ուշադիր սպառողները նկատած կլինեն, որ Yerevan-City սուպերմարկետներից անհետացել է MacAlex հայկական արտադրության վիսկին
«Հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցածր` 1.6% ցուցանիշը դեռևս գարնանն ու ամռանը արձանագրված տնտեսական իրողությունների շարունակությունն էր»:
19 առևտրային բանկերի ընդհանուր շահույթը 2016 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում կազմել է 4 մլրդ 912.3 մլն դրամ:
Տվյալները մաքսային մարմինների կողմից համատարած փոխանցվում են օլիգարխներին, հովանավորչություն ունեցող տնտեսվարողներին և այլ շահագրգիռ անձանց
Հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.7 մլրդ դրամ
բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացում»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կտրականապես չհամաձայնեց, որ Հայաստանը մեկուսանում է: «Ես համամիտ չեմ, որ մեկուսացում է գնում: Զուգահեռ՝ նաև ակտիվ աշխատանքներ գնում են այլ երկրներում, բայց դա չի նշանակում, որ դա մեկուսացում է»,- ասաց նա:
2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվան աշխատարձը Հայաստանում կազմել է 184992 դրամ
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,395,262 դոլար 474.85 դրամ
Կասեցվել է «ՎԵՆՈՒՍ ԱՖԻՆԱ» ՍՊԸ գրավատանը գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը
«Հիմա չեն կարող ներկայացնել սուտ մոտեցումներ, համաձայն որի՝ ամեն ինչ հիասքանչ է: Հիասքանչ չէ, վատ է վիճակը: Բայց ես տեսնում եմ վճռականությունը, որ ուզում են ինչ-որ բաներ փոխել: Աստված տա, որ հաջողվի, և դա տեղի ունենա»,- ասաց Վ.Բոստանջյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես:
Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսելով արտահանողներին աջակցելու մասին՝ որպես օրինակ բերեց առաջարկ, որ կարելի է տնտեսվարողներին ռուսական ռուբլով վարկեր տրամադրել՝ արտահանումները խթանելու և արտարժութային ռիսկերից ապահովագրելու համար։