«Շատ կարևոր է, որ հնարավորություն ունեցանք մեր գրասենյակը բացել նաև Հայաստանում: Արդեն ավելի քան երկու տարի է` աշխատում ենք Հայաստանում, սերտիֆիկատներ ենք տրամադրում, ու 2 սպանդանոցների տրամադրելու արդյունքում նրանք կարողանում են արտահանել իրենց ապրանքը Հայաստանից»:
2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 33 հազար հատ մարդատար ավտոմեքենա: ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 27,3 հազար հատ մարդատար մեքենա, ինչը նշանակում է, որ 2016 թվականին նախորդ տարվա համեմատ ներկրված մեքենաների թիվն ավելացել է 5.7 հազարով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Reuters» գործակալությանը:
ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունը 2016 թվականին իրականացրել է 96 ստուգում: Արդյունքում ՊԵԿ-ն արձանագրել է 66 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորություն: Արձանագրված գումարի զգալի մասն առաջադրվել է 136 չգրանցված վարձու աշխատողների հայտնաբերման արդյունքում:
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5 կուսակցություններն ու 4 դաշինքները լրացրել են գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Այս շաբաթվա քննարկման թեման էր՝ խորհրդարանական ընտրություններում մասնակցող կուսակցությունների և դաշինքների տնտեսության զարգացման տեսլականները՝ «Պոպուլի՞զմ, թե՞ իրատեսություն»:
Խորհրդարանական քարոզարշավը սկսվեց տնտեսական անզուսպ խոստումներով։ Ընտրողների հետ առաջին հանդիպումներից կարելի է ենթադրել, որ քաղաքական ուժերի մեծ մասը շեշտը դրել է տնտեսական ծրագրերի, ավելի ճիշտ, տնտեսական խոստումների վրա։
Տնտեսությունը կայուն հիմքերի վրա դնելու համար Հայաստանը պատրաստ է իրականացնել ժողովրդականություն չվայելող քայլեր, այդ թվում՝ պետական ծախսերի կրճատում և մասնավոր ներդրումների խոչընդոտների վերացում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով առաջին միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին:
Շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր դարձավ Բանկի պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման և վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաև Բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում, մասնավորապես.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարականներ տվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:
Հայաստանում 2016 թվականին գրանցվել են 1564 ապրանքային նշաններ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության տվյալների համաձայն, դրանցից 1148-ը եղել են ազգային հայտատուների անունով:
Բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 20,5 տոկոսով: Այս տարվա հունվարին արտահանվել է 2 մլն 707,3 հազար դոլարի բուսական ծագման արտադրանք, իսկ նախորդ տարվա հունվարին 3 մլն 407,4 հազար դոլարի: Սակայն դրանց ներմուծման ծավալները 2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 31,2 տոկոսով ավելացել են: Այս տարվա հունվարին ներմուծվել էր 9 մլն 992,9 հազար դոլարի, իսկ նախորդ տարվա հունվարին` 7 մլն 618,4 հազար դոլարի:
«Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը»:
2016 թվականին հայրենի կառավարությունը նախատեսում էր 2.2% տնտեսական աճ։ Տարվա կեսից ակնհայտ դարձավ, որ դժվար թե հնարավոր լինի նման աճ ապահովել։ Վերջին ամիսներին արդեն պարզ էր, որ 1% տնտեսական աճն անգամ հերոսություն կլինի։
Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության պատվիրակության Հայաստան այցի շրջանակներում տեղի է ունեցել «Հայաստանում պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի վերստուգող կոմիտեի նիստը:
Ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ իրականացնելու համար Լարսի ավտոճանապարհի փակման դեպքում այլընտրանքային լավագույն տարբերակը Հարավային Օսիայի ճանապարհն է:
Այս եզրակացություններն արվել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 16 երկրներում ապրող ավելի քան 20 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման հիման վրա: Հետազոտողները պարզել են, որ հարցման մասնակիցներից յուրաքանչյուր չորրորդն ստիպված է եղել կաշառք տալ:
Հայաստանում գազի գնի 25% իջեցումն իրատեսական է։ Այս մասին այսօր Եղվարդում նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից առաջադրված Լևոն Զուրաբյանը։
Կարևորելով բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների անհրաժեշտությունը` Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել մաքսային միջնորդական կազմակերպությունների հետ՝ քննարկելով ոլորտին առնչվող հարցերն ու կարգավորման ուղիները:
Ապառիկ վարկը ձևակերպվում է հենց առևտրային կետում: Ապառիկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք:
Ադրբեջանի անշարժ գույքի պետական կոմիտեն 2017-ի ապրիլի 4-ին նոր աճուրդ է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 7-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Բիշքեկում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Կարեն Կարապետյանի մամուլի ծառայությանը։
Փետրվարի 21-ին Նորդուզի անցակետում տեղի է ունեցել Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների հերթական հանդիպումը, որի առանցքում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի` 2016թ. նոյեմբերի 17-ին ստորագրած փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի կատարումն է եղել: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են սահմանային կետերի համագործակցության հետ կապված հարցեր:
Տարվա առաջին ամսվա ընթացքում տնտեսությունից հավաքագրվել են 80.28 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
ՀՀ պետական պարտքի տոկոսավճարների գծով ծախսերը 2017 թվականի հունվարին կազմել են 1 մլրդ 476.9 մլրդ դրամ
Փետրվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ
016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել1 1 259 657 զբոսաշրջիկ
2017թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի 1.1% գնանկումով: