Բաժիններ՝

Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպում է ունեցել «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամի համահիմնադիրներ Մանուկ Հերգնյանի և Պիեր Հեննեսի հետ:

Քննարկվել են նախարարության հետ հիմնադրամի փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Մանուկ Հերգնյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նշել տեխնոլոգիական և ինովացիոն ընկերություններում կատարված ներդրումների արդյունավետության մասին: Նա անդրադարձել է խնդրահարույց հարցերին, հավելելով, որ դրանց առնչությամբ ակնկալվում է նաև նախարարության աջակցությունը:

Նախարար Կարայանը պատրաստակամություն է հայտնել բարձրացված հարցերի շուրջ քննարկումներ նախաձեռնելու, որոնք գործնական քայլեր կապահովեն դրանց լուծման համար: Միաժամանակ նախարարն առաջարկել է համատեղել ջանքերը, հաջողակ ծրագրից մինչև հաջողված բիզնեսի իրականացման ճանապարհին, նոր գործիքակազմի միջոցով առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար` խոստումնալից երիտասարդներին տալով վստահորեն սեփական նախաձառնություններն իրակականցնելու հնարավորություն:

Հանդիպման ավարտին նախանշվել է առաջիկա հանդիպումը, որի ժամանակ արդեն իսկ քննարկումներ կընթանան կոնկրետ ծրագրի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս