Հայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 236 մլրդ 111 մլն դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն նվազել է 9,7 տոկոսով:
Այդ գումարները, որպես կանոն, վճարվել են սոցիալապես խոցելի խավերին, և դատարանի վճռի հիման վրա նրանցից ցանկացած գումարի բռնագանձում կարող է էական ազդեցություն ունենալ նրանց սոցիալական վիճակի վրա:
Ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին
Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:
Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը
Այս տարի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Նյու Յորք քաղաքում անցկացված «Հայաստան» ներդրումային համաժողովը ՀՀ պետական բյուջեին արժեցել է 62.5 հազար ԱՄՆ դոլար։ Թե որքանո՞վ էր արդյունավետ այդ համաժողովը, դժվար է հստակ ասել։ Դրա «պտուղները շուտ չեն հասունանա»։
Վարչապետի կենսագրության մեջ նշված է, որ 2010թ. նրան շնորհվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը: «Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը:
ՀՀ միջազգային պահուստները 2016 թվականի հոկտեմբերին կազմել են 1 մլրդ 839.1 մլն ԱՄՆ դոլար
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը:
Հոկտեմբերի ընթացքում պետպարտքն աճել է 10.4 մլն դոլարով
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայկական դրամն արժեզրկվել է հիմնական արժույթների նկատմամբ։
«Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան պետք է գնահատել՝ որպես ամփոփիչ: Հայաստանն ու Իրանը վերջին տարում իրականացրել են որոշակի քայլեր, ու ժամանակն է, որպեսզի այդ քայլերն ամփոփվեն, մշակվեն նոր ծրագրեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 8-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը
ՌԴ տնտեսության աճը 2017 թվականին կկազմի 1%, 3 տարվա ընթացքում դինամիկան կբարելավվի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Oրերս որոշ կայքեր անդրադարձել են սահմանային անցակետերում մաքսային ծառայողների կողմից «չափից դուրս խիստ հսկողություն իրականացնելու», քաղաքացիների բեռների հետ «անզգույշ և կոպիտ» վարվելու դեպքերին, ինչի առնչությամբ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ մաքսային համակարգի բարեփոխումների շրջանակներում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի կողմից խիստ հանձնարարական է տրվել սահմանային անցման կետերում մաքսային ծառայողների կողմից քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
«Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ընդլայնել և զարգացնել զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգի հետ»,- ասաց Է. Տարասյանը` հավելելով, որ Լյուքսեմբուրգի փոխադրողները կկարողանան նաև կարգո ծառայություններ տրամադրել ոչ միայն այլ ուղղություններով, այլև երկրի ներսում, իսկ կարգո ծառայությունը կխթանի արտահանումը:
«Գալիս են բիզնեսի ներկայացուցիչների մոտ, ասում են՝ մեզ պետք է այսքան հարկ վճարեք, այսքան աշխատող պետք է ընդունեք՝ այսինչ աշխատավարձով: Սրանով, փաստորեն, խաթարվում է ամենակարևոր սկզբունքը, որ շուկայական տնտեսությանն է բնորոշ. սեփականության անձեռնմխելիության գաղափարն է հարցականի տակ դրվում»:
Երեկ ԶԼՄ-ները ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին հարց էին ուղղել 2016թ առաջին ինն ամիսներին «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից վճարված հարկերի մեծության վերաբերյալ
2015 թվականի նույն ժամանակահատվածում ներմուծման գծով մաքսային մարմիններին կատարված վճարումները կազմել են 7,418,339.0 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ իրականացված ներմուծման ծավալների նվազման արդյունքում մաքսային մարմիններին պակաս է վճարվել շուրջ 913 միլիոն դրամ:
Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ: Վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է:
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում կկազմակերպվեն լսումներ «Տնտեսական բաղադրիչը արտաքին քաղաքականության մեջ» թեմայով: Ինչպես այսօր ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, այս լսումները նախատեսվում էին դեռևս ապրիլի 12-ին, սակայն ապրիլյան պատերազմը խոչընդոտեց:
Հայաստանում 2016 թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 96.9%:
Գաղտնիք, ինչպես ասում էր վարչապետը, իրոք չկա: Փոխարենը՝ կա մտավախություն՝ «Գազպրոմը» ռիսկի է գնում։
«2015 թ. աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 հազար մարդ՝ մշտական բնակչության ցուցանիշի հաշվով։ Նրանցից շատ աղքատների թվաքանակը՝ ներառյալ ծայրահեղ աղքատները` մոտ 310 հազար, այդ թվում ծայրահեղ աղքատներ ՝ 60 հազար մարդ»,- ասաց նա:
Հետագայում ընկերություններից մեկը օֆշորային գոտի հանդիսացող Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Ակ Ընդ Ակ Բիլդինգ Թեքնոլոջիս Լիմիթեդ» ընկերությունն այդ բազմաբնակարան շենքից բնակարաններ և ավտոկայանատեղիներ է վաճառել, սակայն դրանցից բխող հարկային պարտավորությունների մասով հարկային տեսչություն չի ներկայացրել համապատասխան հաշվարկ-հաշվետվություններ և չի կատարել հարկային պարտավորությունները:
«Ստուգումների ռիսկային չափանիշները քարացած չեն և ցանկացած պահի վերանայման ենթակա են»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ իրենց խնդիրն է՝ ստվերի կրճատման, վարչարարական մեխանիզմների արդյունքում բացը լրացնել, և հաջորդ տարի ակնկալվում է հավաքել 24.2 մլրդ դրամ հարկ:
«Այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կաթսայից 16.2 մլրդ դրամ ավելի շատ է ստացել, բայց ավելի քիչ է փոխանցել»,- այսօր ԱԺ Տնտեսական հարցերի և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ, թեև դեռևս ավելի շատ ենք ստացել, բայց անցած տարվա համեմատ՝ 3.6 մլրդ քիչ է: