
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Գործի մարդիկ» արտոնյալ սպասարկման համալիր ծրագիրը հետևյալ խոշոր հատվածների կազմակերպությունների աշխատակիցներին, հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները.
- ՏՏ ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատորներ,
- Պետական ուժային կառույցները (բացի զորամասերից), նախարարություններ, այլ պետական հաստատությունները,
- Կրթության ոլորտ՝ դպրոցներ, բուհեր, ուսումնարաններ, քոլեջներ,
- Առողջապահության ոլորտ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, բժշկական հիմնարկներ, ատամնաբուժարաններ:
«Գործի մարդիկ»ծրագիրը հնարավորություն է ընձեռում փաթեթի սեփականատերերին ստանալու.
- անվճար աշխատավարձային քարտ,
- սպառողական վարկեր/օվերդրաֆտեր/վարկային քարտեր` Բանկի ստանդարտ տոկոսադրույքից մինչև -7% արտոնությունով,
- դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով,
- անվճար միացում SMS բանկինգ և Ինտերնետ բանկինգ ծառայություններին,
- մինչև 3 % շահութաբերություն քարտերի դրական մնացորդի վրա:
«Գործի մարդիկ» ծրագրի ձևակերպման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ Դուք կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում, զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am: