Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջարկում է օգտվել «Անձնական իրավաբան» ծառայությունից` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ միջոցով
Եվրոպական իրավաբանական ծառայությունն առաջին անգամ Հայաստանի շուկայում գործարկել է «Անձնական իրավաբան» ծառայության հավաստագրերի վաճառք` վճարումներն իրականացնելով ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ միջոցով:
“Անձնական իրավաբան” ծառայությունը դա “Եվրոպական Իրավաբանական Ծառայություն” ընկերության համալիր իրավաբանական ծառայությունների մատուցման հավաստագիր է, որը նախատեսված է ցանկացած քաղաքացու համար: Ծառայությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Եվրոպական Իրավաբանական Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել իրավաբանական ծառայություններ ստանալու հավաստագրեր ՀՀ ողջ տարածքում և վճարել ծառայությունների դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերի միջոցով, համաձայն ընտրված փաթեթի: Ձեռք բերված հավաստագրերը վավեր են 1 տարվա ընթացքում:
Ձեռք բերված հավաստագրերով իրավաբանական խորհրդատվությունը կիրականացվի հեռահար կերպով (հեռախոսային խորհրդատվություն, e-mail-ի կամ Skype-ի միջոցով) շուրջօրյա և հայկական օրենսդրության բոլոր ոլորտների վերաբերյալ, ըստ ընտրված փաթեթի:
«Անձնական իրավաբան» ծառայությունը՝ նորարարական պրոդուկտ է, ինչպես իր ձևաչափով, այնպես էլ բովանդակությամբ: Դա շուրջօրյա իրավաբանական աջակցություն է, որը հասանելի է հաճախորդներին շաբաթվա ցանկացած օր ողջ տարվա ընթացքում՝ առանց տոների և հանգստյան օրերի: Այս պրոդուկտի շնորհիվ լուծվում է շատ կարևոր հարց՝ բնակչության իրավական գրագիտության և ակտիվության բարձրացումը: «Անձնական իրավաբան»-ը՝ դա քաղաքացու իրավական պաշտպանությունն ու հենարանն է, որը հասանելի է աշխարհի ցանկացած կետից: Ժամանակակից մարդն ամեն օր բախվում է իրավական բնույթի խնդիրների հետ, որոնց լուծման համար նա կարող է հույս դնել Եվրոպական Իրավաբանական Ծառայության վրա: Դառնալով «Եվրոպական Իրավաբանական Ծառայության» հաճախորդ` քաղաքացին ազատվում է կոնկրետ մասնագիտացման իրավաբան գտնելու անհրաժեշտությունից, ընդունելությունների հերթագվելու և իրավաբանի ժամանակացույցի հետ հարմարվելու անհրաժեշտությունից:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում և Բանկի Միասնական տեղեկատու ծառայության 87-87 հեռախոսահամարով կամ Եվրոպական Իրավաբանական Ծառայություն 012 202222 հեռախոսահամարով: