
«Հայկական ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության բոլոր ժամանակակից պահանջներին». Իվան Վոլինկին. «Արմինֆո»

Հայաստանում գործող ատոմային էլեկտրակայանը համապատասխանում է անվտանգության բոլոր ժամանակակից պահանջներին և ոչ մի վտանգ չի ներկայացնում: Այդ մասին «ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայկական ԱԷԿ-ը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, ինչպես պնդում են Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը:
«Կարևոր է իրականացնել ճիշտ շահագործում և տեխնիկական սպասարկում: Դա արվում է բարձրագույն մակարդակով, Հայաստանում կան լավ մասնագետներ, որոնք սպասարկում են այդ կայանը: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի սպառնալիք չկա: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ առանց ատոմային էներգետիկայի հնարավոր չէ, իսկ այնպիսի բնական պաշարները, ինչպես գազն ու նավթը, սպառվում են, և ատոմային էներգետիկան զբաղեցնում է էլեկտրաէներգիայի արտադրության զգալի բաժինը,
Հայաստանում, ինչպես նաև աշխարհի երկրների մեծ մասում, և եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում դրա բաժինն ավելանում է: Հարկավոր է, պարզապես, ուշադիր հետևել շահագործմանը», – ընդգծել է դեսպանը: