
«Հնարավո՞ր է` «Երազ» գործարանն աշխատեցնեք նորից». Կարեն Կարապետյանը՝ Սուրեն Կարայանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների՝ ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, բնագավառում կոոպերացիայի ընդլայնումը, ավտոմոբիլային արդյունաբերության արտադրանքի մրցունակության բարձրացումը:
Ըստ նրա՝ համաձայնագիրը տեղական արտադրողներին հնարավորոթյուն կընձեռի ինտեգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին, ներգրավվել կոոպերացիոն շղթային և մատակարարել ավտոմոբիլաշինական ձեռնարկություններին կոմպլեկտավորող սարքավորումներ և պահեստամասեր:
«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն աշխատեցնեք նորից»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: ««Երազ» գործարանը չեմ իմանում, բայց արդեն հանդիպումներ ենք ունեցել և որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքի առաջարկություն արդեն կա»,- արձագանքեց նախարարը: