Բաժիններ՝

«Եթե կառավարությունը գար, ասեր` 2016-ին այս ցուցանիշներն ենք ապահովելու, ապա դա կլիներ բլեֆ». Վաչե Գաբրիելյան

Թե ի՞նչն է պատճառը, որ նոր կառավարության ծրագրում տնտեսական հստակ ցուցանիշներ ներկայացված չեն, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց՝  եթե ուզում ենք, որ ծրագիրը ծածկի մինչև 2017 թվականը, ապա դրա վերաբերյալ տնտեսական ցուցանիշներ հրապարակելն ուղղակի տրամաբանական չէ, որովհետև ազդեցությունը, որ կառավարությունը կարող է իր քաղաքականությամբ ունենալ տնտեսական երևույթների վրա, պահանջում է որոշակի ժամանակահատված: Ըստ նրա` դրանք կսկսեն ազդել մի քանի ամիս հետո, և դրա համար հիմա կենտրոնացվածությունը միայն միջոցառումների վրա է:

«Եթե կառավարությունը գար, ասեր` 2016-ին այս ցուցանիշներն ենք ապահովելու, ապա դա կլիներ բլեֆ, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում դրանք հնարավոր չէ անել: Այդ իսկ պատճառով, հանրությանը չմոլորեցնելու համար արհեստածին ցուցանիշներ կառավարության ծրագրում 2016թ. կամ 2017թ. առաջին եռամսյակի համար տնտեսական աճի վերաբերյալ ընդգրկված չեն»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Նա նշեց, որ 2017թ. համար միջոցառումներ ևս լինելու են, բայց դրանք սահմանափակվել են, և եղած միջոցառումները մինչև 2017թ. առաջին եռամսյակն է. «Դրանից հետո կլինեն նոր ընտրություններ, նոր ծրագիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս