ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:
Հայաստանի տնտեսությունը մտնում է ռեցեսիայի փուլ, որը կարող է շարունակվել նաև 2017-ի առաջին կիսամյակում։ Մի կարևոր դետալ ևս. 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով՝ Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կազմում է ընդամենը 0.4-0.5%։ Եվ եթե չորրորդ եռամսյակում տնտեսությունը շարունակի նույն տեմպը, ապա տարեվերջին կարձանագրվի գրեթե զրոյական աճ կամ տնտեսական անկում՝ կանխատեսվող 2.2% աճի փոխարեն։
2016 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29 մլն 238.2 հազար լիտր հանքային ջուր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 7.6 տոկոսով։
Հայաստանում հյուրանոցային տնտեսության նոր օբյեկտների նկատմամբ պահանջարկի զգալի աճ կա և հյուրանոցաշինության ուղղությամբ ներդրումային ակտիվություն է նկատվում: Բնագավառում վերջին տարիներին, շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, պետություն-մասնավոր հատված-սփյուռք համագործակցության, արձանագրվել է թե քանակական, թե որակական աճ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, […]
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկ երեկոյան Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արմեն Չիչոյան) շտապել է հրապարակել սնանկացման վճիռը։ Ըստ այդմ՝ դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հայցը և վճռել՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից հօգուտ ՀԷՑ-ի բռնագանձել 500 հազար ՀՀ դրամ` որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019 թթ. ներդրումային ծրագիրը սահմանված կարգով ՀԾԿՀ-ին ներկայացվել էր դեռևս 2016 թ. հոկտեմբերի 15-ին:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի տեղաբաշխման գործընթացը` արդեն իսկ իրացնելով ծավալի ավելի քան 80%-ը
«Տավուշ տեքստիլի» սեփականատեր Սուրեն Երիցյանը շեշտել է, որ շահութահարկից ազատումը հեշտացրել է ոլորտի աշխատանքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ԵՏՄ արտահանվել է մոտ 90 մլն դոլարի թունդ ալկոհոլային խմիչք (խոսքն արտաքին առևտրի 2208 կոդի մասին է, որի մեջ Հայաստանի պարագայում մտնում է հիմնականում կոնյակը)։
«Նախագահն էլ ասաց, որ անելիքներ շատ կան, հատկապես` ժողովրդի մեջ աղքատության աստիճանը նվազեցնելու առումով, և բավականին լուրջ անելիքներ ունենք սոցիալական վիճակի բարելավման առումով: Եվ մենք պետք է անենք ավելին` իրոք առաջանցիկ աճ ունենալու համար»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ինչի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր:
«Նրանք, ովքեր հարստացել են պատահականության սկզբունքով և համեմատաբար վերջերս, որպես կանոն՝ նախընտրում են իրենց տներում ունենալ ամենաթունդ ու ամենաթանկ կոնյակը, այնինչ իրական համեր փնտրող անկեղծ սպառողն անպայմանորեն կփնտրի ու կգտնի իրենը»:
Բանակցությունների արդյունքում սեպտեմբերից վերսկսվել են աշխատանքներՀայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի ծրագրի ուղղությամբ: Նշված էլեկտրահաղորդման գծերի շինաշխատանքները կավարտվեն 2019 թվականին:
Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերից Գյումրիից կսկսի չվերթեր իրականացնել բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը: Միաժամանակ, Ավետիսյանը տեղեկացրել է, որ 2016թ.-ին կարձանագրվի ուղևորահոսքերի ռեկորդային ցուցանիշ՝ անցնելով 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն, որ ապրիլյան դեպքերի ժամանակ արձանագրվել էր կտրուկ անկում:
«Մեզ բոլորիս արդյունք է պետք: Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»,- դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին՝ ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
«1990-ից մինչ օրս, տարբեր ծրագրերով, Գերմանիան Հայաստանին 825 միլիոն եվրոյի գումար է տրամադրել: Առաջիկա երկու տարիներին էլ Գերմանիան մեր երկրում ծրագրեր կիրականացնի, այժմ դրանց հստակեցումներն են գնում: Ի դեպ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի հետ նրանք ընդլայնել են իրենց համագործակցությունը»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչեւ 3.4 տոկոս աճ:
«Բիզնեսի ակտիվություն միանգամից չի ստացվում: Գոյություն ունի պետական պարտքի սպասարկման խնդիր: Մեր առաջիկա անցումային շրջանը բավական բարդ է լինելու: Նոր բիզնես միջավայրի ձևավորում՝ նշանակում է նոր բիզնես կառուցվածք, ինչպես նաև գոյություն ունեցող սուբյեկտների բաշխում տնտեսության մեջ»:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն սկսում է բաժնետոմսերի նոր թողարկում, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս տարվա առաջին ամիսներին հայտարարում էր, որ անհրաժեշտ քայլերը ձեռնարկել են, և տարվա վերջին տնտեսական աճն «անխուսափելի» է: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակվելուց հետո պարզվեց, որ տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է, իսկ ՀՀԿ համագումարի ժամանակ էլ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մեր տնտեսությունն առաջանցիկ աճ է ապահովել և շարունակելու է այդ առաջանցիկությունը:
«Պաշտոնից հրաժարվելու պատճառն ավանդույթի շարունակությունն էր: Ես ցանկացա, որ նոր մարդիկ իմ փոխարեն շարունակեն պալատի աշխատանքները: Այդ աշխատանքը բավական լուրջ ներդրում է պահանջում, եւ կառույցի հետագա ընդլայնումը ակնկալում է բազմաշերտություն»,-ասաց Ջրբաշյանը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանման ծավալը կազմել է 274.1 մլն դոլար։
2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի մեծ մասը՝ 48.1%-ը, կազմել են առևտուրն ու ծառայությունների մատուցման գործունեության տեսակները
ԵՏՄ շուկայում այս տարի մեծացել է պահանջարկը հայկական կոնյակի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության տնային տնտեսությունների եկամտի գլխավոր աղբյուրը վարձու աշխատանքն է։ Այսպես, 2015 թվականին տնային տնտեսության միջին ամսական անվանական դրամական եկամուտները տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել են 52377 դրամ, որից 28800 դրամը (55%-ը)՝ վարձու աշխատանքից։
ԿԲ-ն հիշեցնում է, որ 2016 թվականին նվազագույն աշխատավարձի շեմը չի բարձրացել և կազմում է 55 հազար դրամ։
Նոյեմբերի 14-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 54.0 մլրդ դրամ