«ԵՏՄ-ն նպաստում է ազգային տնտեսությունների աճին». Վլադիմիր Տելյանով
Այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացավ Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Մոսկվա տեսակամուրջ` «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով։
«Նուր Օտան» կուսակցության Հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելյանովը (Աստանա) նշեց, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ էր վարչապետների հանդիպումն անցկացվում տնտեսության կենդանացման ֆոնին.
«ԵՏՄ անդամ բոլոր երկրներում տնտեսության աճ է գրանցվել։ ԵՏՄ-ն նպաստում է ազգային տնտեսությունների աճին։ Այդ աճը դառնում է ավելի կայուն ու նշանակալից։ Այդ տենդենցն ընդգծել է մեր նախագահը՝ մեր մայրաքաղաք ժամանակ վարչապետների հետ հանդիպման ժամանակ։ Մեր նախագահը նկատել է, որ մենք ստիպված ենք աշխատել բարդ պայմաններում, դա վերաբերում է ինչպես՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական իրավիճակին»։
Տելյանովի խոսքով՝ չնայած եղած խնդիրներին, անհրաժեշտ է ամրացնել ԵՏՄ-ն.
«Դրա հիմնական գործոնը համարվում է միասնական տնտեսական կառուցվածքով միանսական շուկայի ստեղծումը։ Եվրասիայի կենտրոնը պետք է դառնա համաշխարհային տնտեսության աճի կենտրոնը։ Դա կարելի է իրականացնել միայն միասնական ջանքերով»։
Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը կարելի է բաժանել 2 բլոկի՝ տնտեսական և սոցիալական։ «Հանդիպման ընթացքում որոշում ընդունվեց հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին՝ Երևանում»,- ասաց նա։
Ղազախստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատի կոմիտեի նախագահ, էկոնոմիկայի նախարարի խորհրդական Կուբատ Ռահիմովը (Բիշքեկ) կարևորեց հանդիպման ընթացքում քննարկված էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու, ճանապարհային քարտեզի վերաբերյալ հարցերը. «Մեզ անհրաժեշտ է պրագմատիկ մոտեցում այս հարցերում»։