«Հայաստանն այս տարի 17 հազար տոննա սպիտակ շաքար է ներմուծել ՌԴ-ից». Փոխնախարար
Այսօր Աժ-ում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց.
«Հիմա էլ օրակարգային է մնացել ներկրումների օլիգոպոլ բնույթը: Երբ մտնում էինք ԵԱՏՄ, կարելի էր ենթադրել՝ ՌԴ-ի պես մեծ պետությունը, որտեղ պահանջարկը մեծ է, այդ նույն շաքարավազը կամ մեկ այլ ապրանք պետք է բերեին 20-30 անգամ ավելի, եթե ավել են բերում, գներն ավելի էժան կլինի, բա դրա մի փոքր մասն ինչո՞ւ Հայաստան չեն բերում: Այսինքն՝ ՌԴ է գալիս մեծ քանակությամբ ապրանք, ո՞նց եղավ, որ մի փոքր մաս էլ Հայաստան չեկավ: Բա չե՞նք կարող դա մենք քննարկենք՝ ի շահ մեր պետության: Ինչ-որ ագելքներ կա՞ն, որ ՌԴ բերված էժան ապրանքը Հայաստան չի գալիս: Թող բերեն այդ ապրանքից Հայաստան, ստեղ էժանություն լինի, գնաճն էլ զսպվի, մյուս բաներն էլ»:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ ասաց, որ 2017 թվականին շաքարի հումք և շաքար ներմուծվել է 80 հազար տոննա, 17 հազար տոննա սպիտակ շաքար ներմուծվել է հենց Ռուսաստանից, երբ նախկին տարիներին չի եղել: