Բաժիններ՝

«Սա աղետ է Հայաստանի համար. աշունը շատ լարված կլինի». Ավագ Հարությունյան

«Այսօր Հայաստանում կա 10-15 գինի արտադրող ընկերություն, որոնց արտադրանքի որակը չի զիջում և նույնիսկ ավելին է, քան աշխարհի լավագույն գինի արտադրողներինը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գինեգործության ոլորտում միակն լուրջ խնդիրն այն է, որ Հայաստանում խաղող չկա. «Մենք այսօր խաղող չունենք և աշնանը կունենանք շատ լուրջ խնդիր՝ կապված խաղողի հետ։ Խաղող չունենք երկու առումով. առաջին՝ պատմականորեն այնպես է ձևավորվել, որ մեր խաղողի 95 տոկոսը գնում է դեպի կոնյակ, իսկ կոնյակի մեջ օգտագործվում են անորակ խաղողներ, կոնյակը խիստ պահանջներ չունի խաղողի որակի նկատմամբ, և սա բոլորին ձեռք էր տալիս։ Խողողի 4-5 տոկոսն էր օգտագործվում գինու արտադրության մեջ, և քանի որ այն ժամանակ անորակ գինի էինք արտադրում, սրա նկատմամբ էլ պահանջները խիստ չէին։ Հիմա գինու որակի նկատմամբ պահանջները մեծացան, որովհետև մրցակիցներն արդեն լավ գինի էին պատրաստում։ Պարզվեց, որ այդ 5 տոկոս խաղողից էլ ոչ ամբողջն է պիտանի լավ գինու համար։ Երկրորդ՝ նոր խաղացողներ մտան շուկա, որոնք խաղող էին պահանջում, և պարզվեց, որ մենք չունենք որակյալ խաղող ընդհանրապես, և խաղող՝ մասնավորապես՝ այս տարվա համար»։

Ավագ Հարությունյանը նկատեց, որ բնակլիմայական պայմանները խաղողի բերքի համար շատ կարևոր են. «Հիմա ջրամբարները կիսով չափ դատարկ են, սա աղետ է Հայաստանի համար։ Եթե փետրվար-մարտ ամիսներին չունենանք տեղումներ, ապա խնդիրներ կառաջանան։ Մենք մոտ 30-40 հազար տոննայով պակաս խաղող կունենանք կոնյակի համար, և կարմիր խաղողի պակաս՝ գինու համար։ Այսինքն՝ այս աշունը շատ լարված կլինի գինեգործության համար»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս