Բաժիններ՝

Ինչի հաշվին է թանկացել սպառողական զամբյուղը

Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 32 439.3 դրամ (տարեկան կտրվածքով՝ 389 271.3 դրամ)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Հիշեցնենք, որ պարենային զամբյուղը սննդամթերքի տարբեր տեսակների այն համադրությունն է, որը 1 շնչի հաշվով ապահովում է օրական 2412.1 կկալ էներգետիկա (հաշվարկվում է ՀՀ ԱՎԾ կողմից, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի)։ Այլ կերպ ասած, պարենային զամբյուղը արտահայտում է քաղցած չմնալու արժեքը։

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական կտրվածքով 57 417.5 դրամ (տարեկան կտրվածքով՝ 689 010.2 դրամ)։

2016 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով 30 904.3 դրամ էր, սպառողական զամբյուղի արժեքը՝  54 753.7 դրամ։

Այսինքն, տարվա կտրվածքով (2017 թվականի 4-րդ եռամսյակը՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի համեմատ) սպառողական զամբյուղը թանկացել է 4.9%-ով։

Իսկ ո՞ր սննդատեսակների հաշվին է եղել այդ թանկացումը։

Դա հասկանալու համար՝ ստորև բերված աղյուսակում մենք համադրել ենք այժ ժամանակահատվածների պարենային զամբյուղների արժեքները՝ ըստ առանձին սննդատեսակների։ Ինչպես տեսնում եք, կան ապրանքներ, որ էժանացել են (օրինակ՝ հացամթերքը), և կան այնպիսիք, որ շատ են թանկացել։

Հաշվի առնելով յուրաքանչյուր սննդատեսակի կշիռը պարենային զամբյուղի մեջ՝ մենք հաշվել ենք, որ պարենային զամբյուղի 4.9% աճին ամենից շատ՝ 3.9 տոկոսային կետով, նպաստել է կենդանական յուղը, որը թանկացել է 41.6%-ով։

Տավարի միսը պարենային զամբյուղի թանկացմանը նպաստել է 3.4 տոկոսային կետով, կարտոֆիլը՝ 2.3 տոկոսային կետով, ձկնեղենը՝ 2 տոկոսային կետով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս