![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԳՆ-ն 12-ամյա կրթության մոդելը փոխելու հարց չի քննարկում
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/Arayik-HArutyunyan1.jpg)
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին:
«Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա: Առաջին օրվանից, երբ ես նշանակվել եմ այս պաշտոնին, շրջանառվել են լուրեր, որոնք հետո ընդհանուր մթնոլորտ են ստեղծել, որ այդ հարցը դիտարկվում է: Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ հիմա ավագ դպրոցների դերի բարձրացմանն ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: