
ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:
Համաձայն հրամանի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` այս հղմամբ` 2022 թ. օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարները: Դիմումները ներկայացնելու ուղեցույցը ներկայացված է հետևյալ հղմամբ:
- Դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
Փաստաթղթերը պետք է ուղարկել PDF տարբերակով:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ