Բաժիններ՝

Մեկնարկել է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը. բուհը փոխել հնարավոր չի լինի

ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Փաստաթղթերը դիմորդը պետք է ներկայացնի այն բուհ, որտեղ ցանկանում է հեռակա համակարգում սովորել: Ներբուհական քննությունների անցկացման համար բուհերի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ: Քննություններն անցկացվում են քննական կենտրոններում, որոնց ցանկը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 5-ը հաստատում է ԳԹԿ-ը տնօրենը:

ԳԹԿ-ից փոխանցում են, որ եթե առկա ուսուցման դեպքում դիմորդը կարող էր բուհը փոխել, ապա հեռակայի դեպքում չի կարող փոխել: Երեք հայտ է լրացնում, որոնք պետք է տվյալ բուհի մասնագիտություններից լինեն:

Միասնական քննություններն անցկացվելու են հոկտեմբերի 20-27-ը, և քանի դեռ հայտնի չէ, թե քանի հոգի է դիմելու, առայժմ որոշված չեն քննությունների անցկացման օրերը և տեղը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։

Ըստ այդմ՝ ՀՀ պետական բուհերին հատկացվել է 7726 հեռակա ուսուցման ընդունելության տեղ։ Համաձայն հրամանի՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ուսման վարձի չափը պետք է սահմանեն ոչ ավելի, քան առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված ուսման վարձի չափը:

Տեսանյութեր

Լրահոս