Բաժիններ՝

«Աշակերտներից շատերն ընտրել են ադրբեջաներենն և թուրքերենը»․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ մի շարք դպրոցներում ադրբեջաներեն, թուրքերեն, պարսկերեն և վրացերեն լեզուների դասավանդման մասին հարցին, ասաց, որ նրանց (Ադրբեջան, Թուրքիա։– Ն.Խ․) մոտ էլ հայերեն է դասավանդվում, իհարկե՝ ոչ համատարած։

Նախարարը պատմական ակնարկ արեց, թե թշնամու լեզվին տիրապետելը որքանով է կարևոր․

«Շատ ցավալի իրավիճակում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, մենք բոլորս տեսանք, թե ինչպես են հայերենին տիրապետում ռազմի դաշտում մեր թշնամիները, նույնիսկ շատ դեպքերում խոսքը շատ չի տարբերվել մաքուր հայերենից, և, բնականաբար, դա հայեր չեն եղել, եղել են, գիտեք՝ ովքեր, և նրանք ինքնուս չեն եղել։ Այո, նրանք ուսուցանել են և հիմա էլ ուսուցանում են։ Միգուցե համատարած չէ, բնականաբար, այստեղ էլ չէ»։

Վահրամ Դումանյանի խոսքով՝ ՀՀ դպրոցներում ադրբեջաներենն ու թուրքերենն առաջարկվել են՝ որպես կամընտրական առարկաներ, և պատկերն անհավատալի է եղել․

Կարդացեք նաև

«Մենք ադրբեջաներենն ու թուրքերենը միայն ավագ դպրոցներում առաջարկել ենք՝ որպես կամընտրական լեզու, մյուս 2 լեզուները՝ պարսկերենն ու վրացերենը, պարտադիր չեն՝ ավագ դպրոց լինի։ Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, աշակերտներից շատերն ընտրել են ադրբեջաներեն և թուրքերեն։

Երբ ես մեր տնօրեններից մեկից հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ, պատասխանեց՝ նույն պատճառներով, ինչ այնտեղ են ընտրում։ Այդպիսի գիտակցություն կա և մեր երեխաների, և նրանց ծնողների մոտ, կարծում եմ՝ դա կարևոր խնդիր է, որը մենք պատրաստ ենք լուծել․․․»։

Տեսանյութեր

Լրահոս