
Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր. Միհրան Պողոսյան

Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը՝ հրապարակելով նաև լուսանկարներ:
«Թրքասեր իշխանության հետևանքները վայելեք երևանյան փողոցներում։
Սրանց հետ ապագա ԿԱ, բայց պարզ չի, որ երկրում»,- գրել է Միհրան Պողոսյանը:
«Մեծ խմբաքանակ է ներմուծվել: Հիմա ցրվում է ռեստորաններով, սրճարաններով ու փաբերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ներմուծողն է «Sales city» ընկերությունը:
«Կարող ես պատվիրել օնլայն ու գնալ ստանալ»,- ասաց փաստաբանը: