«Սուրեն Պապիկյան, հունիսի 21-ին Փաշինյանին մի տեղ փակեք, բանալին ու դեղերը վերցրեք՝ քաղաքացիական բախումներ չհրահրի». Ռուբեն Մխիթարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանն է:
Բանախոսը համոզված է.
- Փաշինյանը հասկանում է, որ պարտվել է, և արդեն «помогите»՝ օգնության կանչեր է հնչեցնում:
- Առաջին իսկ օրից էդ մարդու հռետորաբանությունը, վենդետայի կոչերը դեպի քաղաքացիական պատերազմ են տանում:
- Փաշինյանի քարոզչությունից աղմուկն ու ղժղժոցը հանենք՝ տակը բան չի մնա:
- 3 տարի ՀՀ Գլխավոր դատախազն ապրում է Նիկոլ Փաշինյանի ծոցագրպանում:
- Սուրեն Պապիկյան, հունիսի 21-ին Փաշինյանին մի տեղ փակեք, բանալին ու դեղերը վերցրեք՝ քաղաքացիական բախումներ չհրահրի:
- Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հանցակիցն է:
- Հասկանալով, որ բոլոր ֆրոնտներում պարտվում է, անցել է իր սիրած՝ հեղափոխություն-հեղափոխություն խաղին:
- Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկի տեղը գիտի Սուրեն Պապիկյանը:
- Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանն իրենք իրենց նշանակել են Հայաստանի միակ և անկրկնելի օլիգարխներ: