168.am-ի տեղեկություններով, իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 19։00-ին «Դվին» հյուրանոցային համալիրում Մայիսի 9-ն են նշելու, թեպետ հայտարարվել էր, որ ուշացումով բանակի կազմավորման 30-ամյակն են տոնելու, սակայն, միջացառումն ընթանալու է միայն Մայիսի 9-ի՝ խորհրդային հաղթանակի համատեքստում, լինելու են հյուրեր նաև ՌԴ-ից:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ-հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց տներն ու ծննդավայրը։ Նրանց մի մասն այսօր բնակություն է հաստատել Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այսօրվա նման հիշում է Շուշիի ազատագրման օրը։ Ասում է՝ թեև պատերազմի ընթացքը ծանր էր, բայց բոլորն էլ հավատում էին Շուշիի ու Արցախի ազատագրմանը։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Շոշից էր սկսվում գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Երեկվա դրությամբ Սոթքի ոսկու հանքն աշխատել է, միջադեպ չենք ունեցել։ Բայց այսօր այնպես է, որ երբ թշնամին ուզում է, սադրանքների է դիմում, դրան մեր կողմից դիմադրել է պետք, որպեսզի իրենք ռիսկ չանեն։ Եթե թշնամին նման քայլերի է դիմում, ապա մեր կողմից պետք է պատասխանը կոշտ լինի»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:
Կառավարության համար սովորական են դարձել բյուջեի թերակատարումները։ Խոսքը, մասնավորապես, ծախսերի, թերակատարման մասին է։ Նախատեսում են ծախսեր, բայց չեն կարողանում կատարել։
Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որտեղ մարդիկ տեսնում են իրենց սոցիալական խնդիրների լուծումը։ Ցածր արդյունավետության հետևանքով այն չի ապահովում անհրաժեշտ եկամտաբերություն։ Դա էլ շատ հաճախ դառնում է պատճառներից մեկը, որ մարդիկ ստիպված են լինում բռնել արտագնա աշխատանքի ու արտագաղթի ճանապարհը։
Ֆրանսիայի հրապարակում, բաց երկնքի տակ սկսվել է հանրային հերթական քննարկումը, որի հիմնական բանախոսներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարեն Իգիթյանը:
Այդ քրտնաջան աշխատանքի ընթացքում ազգն էվոլյուցիոն ճանապարհով ստեղծում է ինստիտուտներ, որոնք բացառում են խաբեությունն ու հանրային ռեսուրսների յուրացումը։ Ժողովուրդը հանրության գոյատևման ավելի հեղհեղուկ վիճակն է, անկանխատեսելի, ավերիչ, դրականը մերժող և վրեժխնդիր (ներքին)։ Ազգի դեպքում մարդիկ աշխատում և հաշվում են իրենց եկամուտները, մինչդեռ ամբոխները սիրում են հաշվել ուրիշների եկամուտները։
168.am-ն արդեն անդրադարձել է այսօր Գյումրիում ընդդիմության ընթացող հանրահավաքի ժամանակ իշխանության կողմից գործուղված սադրիչների գործողություններին։
Պետական ֆինանսների կախվածությունը ընդերքից միշտ էլ մեծ է եղել։ Սակայն ավելի է մեծացել վերջին շրջանում, առավել ևս՝ այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց պետտուրք սահմանել մետաղների արտահանման վրա։ Դրանից հետո ընդերքի արդյունահանման ծավալները դադարել են աճել, բայց բյուջեի եկամուտներն ավելացել են՝ պետտուրքի կիրառման և միջազգային շուկայում պղնձի բարձր գների հաշվին։
Հայությունն այսօր խնդիր ունի լուծելու. պետք է սրանց հեռացնել. Սերժ Սարգսյան:
Երիտասարդներից ավելի ու ավելի շատ թվային հմտություններ են ակնկալվում, որոնք օգտակար կլինեն՝ ինչպես դպրոցում, այնպես էլ՝ ապագա աշխատավայրում։ Օրինակ, շատ գործատուներ ցանկանում են, որ երիտասարդները լավագույնս իմանան և օգտագործեն թվային տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում:
Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին Կենտրոնական բանկն արժութային շուկայում գործարքներ չի կատարել։ Ո՛չ տարադրամ է գնել, և ո՛չ էլ վաճառել։ ԿԲ-ն իրեն չեզոք է պահել փոխարժեքի տատանումների նկատմամբ։
https://www.youtube.com/watch?v=2TenqdSmL-I
Քիչ առաջ լրագրողները Գյուրիում ընդդիմության ընթացող հանրահավաքում նկատեցին և հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամի, ով ներկայացավ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան:
Հայկական սփյուռքի, օտար ափերում հայ մարդկանց կատարած գործերի մասին բազմաթիվ տեղեկություններ կան։ Երբեմն բարդ է գտնել երկրներ, որտեղ հայկական սփյուռք կամ ազգությամբ հայեր չկան։ Հետաքրքրական է, որ աշխարհի տարբեր երկրներում հայերի մասին տեղեկություններ իմանում ենք տարբեր շրջաններում ապրած և ստեղծագործած հայ գրողներից և մտավորականներից։
Դեպի Գյումրի տանող ճանապարհին դեռևս իրավիճակը լարված է: Իշխանությունները սադրիչ խմբեր են տեղում կենտրոնացրել, որոնք խոչընդոտում են ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները հասնեն Գյումրի:
Ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ հունիսին հայկական կողմն ամբողջությամբ Ադրբեջանին պետք է հանձնի Բերձորը։ Հայկական կողմից այս ամենին դեռևս որևէ պաշտոնական արձագանք չի եղել։
Իշխանությունների կազմակերպած սադրանքները՝ Հոռոմի խաչմերուկում
168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին լարված իրավիճակ է Հոռոմի խաչմերուկում։ Երթով Գյումրի մեկնող ընդդիմության ներկայացուցիչների, Փաշինյանի իշխանությունից դժգոհ քաղաքացիների ճանապարհը փակել են ՔՊ աջակիցները և սադրանքների են դիմում։
Լարված իրավիճակ` Հոռոմի խաչմերուկում. ՔՊ աջակիցները դիմում են սադրանքների
Ընդդիմության փողոցային պայքարին նախորդել էր ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մեզնից իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը: Այս ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ «90-ականներին գոյություն ունեցող այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ»:
«Ինքս մասնակիցներից մեկն եմ այն շարժման, որն այսօր ընթանում է Հայաստանում։ Թեև իշխանությունը շահարկում է այդ ամենն ի շահ իրեն, բայց շարժման նպատակը մեկն է՝ իշխանության հեռացում, եթե իշխանությունը չի էլ հեռանում, ապա իր օրակարգը պետք է փոխի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի ղեկավար Անդրանիկ Չաուշյանը։
Ճի՞շտ է, թե՞ սխալ՝ պետք է որոշի հայկական կողմը, սակայն այս երկու դրվագով տեսանելի եղավ, որ գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ Հայաստանն ու Թուրքիան որոշ դյուրացումներ արեցին, հաղորդակցական որոշ ուղիներ հաստատեցին, բայց կան կարծր հարցեր, և այստեղ հանգում ենք նրան, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականության հետ ամենևին հեշտ չէ»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, թե իր տպավորությամբ՝ գուցե գործընթացը երկարաձգվի։
Ես իմը կորցրել եմ, պայքարում եմ, որ իրենք չկորցնեն, հետո իմը հետ բերեմ. հադրութցի տղա:
Ցանկացած քաղաքական պայքար ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ նյարդերի պայքարն է։ Իշխանությունը համարժեք չի արձագանքում ընդդիմադիր ալիքին, նրանց խոսքերը, կոչերը հետևանք են նյարդայնության, և մի շարք այլ երևույթներ էլ ցույց են տալիս, որ իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում այս շարժմանը, վստահաբար ոչ միշտ է հաջողում թաքցնել սեփական վախերը։
Չնայած ուկրաինական ճակատում մղվող պատերազմին ու մեդիափորձագիտական շրջանակների զբաղվածությանը, Ռուսաստանի մեդիաքաղաքական դաշտն ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական կյանքում ծավալվող իրադարձություններին։