
Իշխանությունները Գյումրիում սադրիչ խմբեր են մոբիլիզացրել

Դեպի Գյումրի տանող ճանապարհին դեռևս իրավիճակը լարված է: Իշխանությունները սադրիչ խմբեր են տեղում կենտրոնացրել, որոնք խոչընդոտում են ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները հասնեն Գյումրի:
Ի դեպ, իշխանությունները նաև իրենց սատարող որոշ լրատվամիջոցներ են գործուղել դեպքի վայր: Այս պահին՝ ժամը 12:25-ի դրությամբ ընդդիմադիրները փորձում են ճանապարհը բացել, սակայն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ խմբերը ճանապարհատրանսպորտային բետոնյա նշանները քարշ տալով՝ փակում են ճանապարհի երթևեկելի հատվածը, իրենց հետ բերված ձվերով հարվածում են ավտոերթի մասնակիցներին:
Տասնյակ ոստիկաններ, կարմիր բերետավորներ են բերվել դեպքի վայր: Սադրիչ խմբերը պոկում են համաժողովրդական ավտոերթի մասնակից ավտոմեքենաների վրա փակցված դրոշները, քարեր են նետում մասնակիցների, ավտոմեքենաների ուղղությամբ, հայհոյանքներ տեղում: Ընդդիմադիրները գոչում են՝ «Առանց թուրքի Հայաստա՛ն», «Նիկոլ, դավաճա՛ն», «Թուրքի կոշիկ լպստողնե՛ր…»:
Սադրիչների խոսակցություններից պարզ դարձավ, որ Գյումրիում ևս բախումներ և նոր սադրանքներ է նախապատրաստել իշխանությունը: