ՔՊ-ականը «գործուղված» է ընդդիմության հանրահավաքները և ակցիաները սադրելո՞ւ
Քիչ առաջ լրագրողները Գյուրիում ընդդիմության ընթացող հանրահավաքում նկատեցին և հարցեր ուղղեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամի, ով ներկայացավ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան:
Լրագրողները նրան նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ իշխանությունները սադրիչ խմբեր էին կենտրոնացրել Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, որոնք խոչընդոտում էին, որպեսզի ընդդիմության նախապես հայտարարված ավտոերթի մասնակիցները չկարողանան հասնել Գյումրի: Որաշ քաղաքացիներ՝ ներկայանալով որպես 44-օրյա պատերազմում զոհվածների, կամ Ադրբեջանի կողմից գերեվարված տղաների հարազատներ, փակել էին ճանապարհը: Մի կին, օրինակ, պառկել էր ասֆալտին և թույլ չէր տալիս ավտոմեքենաների շարժը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը քիչ անց ասել էր, որ այդ կինը որևէ առնչություն չունի պատերազի և զոհերի հարազատների հետ.
««Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյումրիի հետ առնչություն չունեն… Զարմանալի է, ամաչու՞մ են ներկայանալ որպես, հոռոմցի, ազատանցի, ախուրյանցի և այլն… Օրինակ` ճանապարհին նստած սույն կինն Ախուրյանից է և, ըստ լուրերի, ընտանիքում ո՛չ զոհ ունի, ո՛չ էլ գերեվարված…»,-ֆեյսբուքում գրել էր նա, իսկ ավելի ուշ մանրամասնել.
«Ասֆալտին պառկած այդ կինը՝ հանրաճանաչ նատուռշիցա է, գումարով պոզաներ է ընդունում՝ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում»:
Իշխանությունները վաղ առավոտից նաև իրենց սատարող որոշ լրատվամիջոցներ էին գործուղել դեպքի վայր: Ժամը 12:25-ի դրությամբ ընդդիմադիրները փորձում էին ճանապարհը բացել, սակայն իշխանությունների կողմից ուղարկված սադրիչ խմբերը ճանապարհատրանսպորտային բետոնյա նշանները քարշ տալով՝ փակում էին ճանապարհի երթևեկելի հատվածը, իրենց հետ բերված ձվերով հարվածում էին ավտոերթի մասնակիցներին: Տասնյակ ոստիկաններ, կարմիր բերետավորներ էին բերվել դեպքի վայր: Սադրիչ խմբերը պոկում էին համաժողովրդական ավտոերթի մասնակից ավտոմեքենաների վրա փակցված Հայաստանի և Արցախի դրոշները, քարեր էին նետում մասնակիցների, ավտոմեքենաների ուղղությամբ, հայհոյանքներ տեղում: Ընդդիմադիրները վանկարկում էին՝ «Առանց թուրքի Հայաստա՛ն», «Նիկոլ, դավաճա՛ն», «Թուրքի կոշիկ լպստողնե՛ր…»: Սադրիչների խոսակցություններից պարզ էր դարձել, որ Գյումրիում ևս բախումներ և նոր սադրանքներ է նախապատրաստել իշխանությունը:
Լրագրողները Հոռոմի խաչմերուկում սադրիչների շարքերում նկատել էին որոշ ՔՊ-ականների.
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի կուսակցության այս ներկայացուցիչը ներկա է եղել ընդդիմության և Վանաձորի ակցիաների ժամանակ, և Երևանում որոշ ակցիաների ժամանակ: Ֆեյսբուքում նա՝ Թաթուլ Ասիլյանը կադրեր է ներկայացրել ընդդիմության տարբեր ակցիաներից հեռախոսով իր նկարահանումներից: